22 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Արխիվ

Համայնքապետեր են կալանավորվելու․ «Հրապարակ»

«Ոստիկանությունը խուզարկություններ է կատարել Կապանի և Քաջարանի համայնքապետերի տներում։ Քրեական գործ կա Գորիսի ղեկավարի նկատմամբ։ Սիսիանի քաղաքապետ Սարգսյանն էլ խնդիրներ ունի տեղի ոստիկանապետի հետ։ Սյունիքում խոսում են, որ օրերս համայնքապետեր են կալանավորվելու՝ նրանք այս իշխանությունների համար խորթ տարրեր են և խանգարում են։ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը հաստատեց, որ իր տանը խուզարկություն են արել։ Ասաց՝ փնտրում […]

Փաշինյանը վեր է ածվել պոպուլիստ օլիգարխի. Շարմազանով

  ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսին անդրադարձել է ՀՀ ներքաղաքական իրավիճակին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին առցանց ասուլիսին: Քաղաքական գործիչն անդրադարձել է Արցախի հարցին ու այս իշխանության կողմից հարցի կարգավորման նպատակով իրականացվող քայլերին ու տեսլականին: Մանրամասները՝ տեսանյութում. hayeli.am

Ընկեր, սա շուկա չի, որ մեկը փաթեթով գա ելակ առնի, մյուսն էլ ասի՝ չէ, գիլաս տվեք. Շարմազանով

ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ վարչապետ Փաշինյանը իր ասուլիսի ընթացքում, անդրադառնալով արցախյան հարցի խաղաղ կարգավորման «փուլային տարբերակի» լինել-չլինելուն, պատահական չի օգտագործել «Արցախի ընտրված ներկայացուցիչներ» ձևակերպումը․   «Ասուլիսի ժամանակ ի՞նչ տեղի ունեցավ․ հարցերի առյուծի բաժինը ֆռացրին, ջուր ծեծեցին, հարցերը որոնք ուղիղ էին հչնում, ինքը ֆռացնում էր ու ուրիշ բան էր պատասխանում, բայց ասուլիսում […]

Ապրիլյան քննիչ հանձնաժողովի աշխատանքների արդյունքները հանրությանը կներկայացվեն սեպտեմբերին

ԱԺ նոր նստաշրջանի մեկնարկին Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը հանրության կներկայացնի աշխատանքների արդյունքներրը:  «Սեպտմեբերին պատրաստ կլինենք հանրությանը ներկայացնել այն կարևոր դրվագները, որոնք հուզում են բոլորին», – լրագրողներին ասաց քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ նկատելով, որ հանձնաժողովն աշխատանքի ընթացքում բավականին տեղեկատվություն է ստացել, ինչը հնարավորություն է տալիս ունենալ ամբողջական վերլուծություն։   Քոչարյանն ընդգծեց, որ կհրապարակվեն […]

Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին «լսացնում է», որ չկա Արցախի Հանրապետություն. Էդուարդ Շարմազանով

  ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսին անդրադարձել է ՀՀ ներքաղաքական իրավիճակին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին առցանց ասուլիսին: ԱԺ նախկին փոխնախագահը խոսել է նաև «Մարտի 1-ի» գործով դատավարությունից ու Արցախյան հիմնախնդրից: Մանրամասները՝ տեսանյութում.

Վարչապետը տապալել է «հեղափոխության նախագիծը». Ստեփան Դանիելյան

Հայաստանի փաստացի վարչապետը տապալել է «հեղափոխության նախագիծը» եւ գնալով ավելի շատ մարդիկ են դրանում համոզվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում տեղի ունեցածն ակնառու է, սակայն նույն, կամ ավելի վատ վիճակ է համարյա թե բոլոր ոլորտներում: Նախկինում եղած կառույցները, լավ, կամ վատ, բայց […]

100 հազար մարդու հաշվով ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվել է 172, Վրաստանում՝ 18, իսկ աշխարհում՝ 63 մարդ. Հրանտ Բագրատյան

Հայաստանում 1 օրում կորոնավիրուսով վարակվել է 351 մարդ, Վրաստանում՝ 6 մարդ։ Այս մասին ֆեյսբուքյան  իր էջում գրել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: «ՀՀ-ում վարակվածների ընդհանուր թիվն է՝ 4823, Վրաստանում՝ 701։ 100 000 մարդու հաշվով Հայաստանում վարակվել է 172 մարդ, Վրաստանում՝ 18 մարդ, իսկ աշխարհում՝ 63 մարդ»,-նշել է նա:

Առողջապահության նախարարությունը դարձրել են մեկ թայֆի ախորժակները սպասարկող բոստան․ Կարեն Վրթանեսյան

Վարակի տարածման արագացման ֆոնին, թվում էր, թե կառավարությունը պիտի ամեն ինչ աներ, որ կորոնավիրուսի թեստավորման շրջանակը արագորեն ընդլայնվեր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:  «Ըստ էության, լայնածավալ թեստավորումը միակ մնացած գործիքն էր, որ այս ամեն ինչից առանց աղետալի կորուստների դուրս գալու ինչ-որ շանսեր կարող էր տալ Հայաստանին։ Ի՞նչ […]

Պատիվ ունեցանք ներկայացնել դատավոր Դավիթ Գրիգորյանի շահերը. Ռուբեն Մելիքյան

Այսօր «Իրավական ուղու» համահիմնադիրներ Սիրանուշ Սահակյանը եւ ես Երեւանի դատարանում պատիվ ունեցանք ներկայացնել դատավոր Դավիթ Գրիգորյանի շահերը՝ ընդդեմ դատավորների անկախության երաշխավորման առաքելություն ունեցող մարմնի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Լիպարիտ Մելիքջանյանի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Նա, մասնավորապես, գրել է. Այսօր «Իրավական ուղու» համահիմնադիրներ Սիրանուշ Սահակյանը եւ ես Երեւանի դատարանում պատիվ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ