22 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Արխիվ

Կառավարության դիմացից բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներին. Պատգամավորներ են ժամանել

Արդեն տեղեկացրել ենք, որ ռեստորանային ոլորտի աշխատակիցները կառավարության դիմաց բողոքի ակցիա են անում։ Մինչ պարետատունը ընդունել էր նրացից երեքին, որպեսզի լսեր պահանջները, ոստիկանությունը դրսում սպասողներին բերման ենթարկեց։ «Մեր պահանջները չի կատարվում, սոցիալական հեռավորություն չեն պահում։ Ոստիկանը հինգ հարյուր անգամ չի ասելու», – ասաց ոստիկանության աշխատողը։ Այս պահին կառավարության դիմաց են եկել ԱԺ պատգամավորներ Անի Սամսոնյանը, Գևորգ Գորգիսյանը։

Ռուբեն Հայրապետյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել

ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը հրավիրվել է հարցաքննության՝ որպես մեղադրյալ, ինչը ենթադրում է, որ կա նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։ Նրա փոխանցմամբ՝ Հայրապետյանին որպես մեղադրյալ ներգարվելու մասին որոշմանը դեռևս չի ծանոթացել, ուստի՝ հայտնի չէ, թե ինչ հոդվածի հատկանիշներով է որպես մեղադրյալ ներգրավվել Ռուբեն Հայրապետյանը, […]

Հարվածային անօդաչու թռչող սարքի փորձարկում՝ Պաշտպանության բանակում

Մայիսի 19-ին բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում փորձարկման եզրափակիչ փուլը հաջողությամբ հաղթահարել է Արցախի հանրապետության և   ՊԲ-ի համապատասխան մասնագետների կողմից նախագծված ու արդիականացված հարվածային անօդաչու թռչող սարքը: Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ այն գործում է տեղորոշման տարբեր տեխնկական միջոցներից անկախ, ունի խուսավարման ու կրակային խոցման բարձր հնարավորություններ, տեխնիկական բնութագրերով չի զիջում առաջատար երկրների նմանատիպ  սարքերին և կառավարվում է […]

«Դուք բոլորդ, վարչապետից սկսած, «լեգիտիմ իշխանությունից» վերածվել եք «լեգիտիմ մակաբույծների» ». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆյեսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցավ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էր Եվրահանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Վառհելին։ Հանձնակատարը հրավիրվել էր խորհրդարան՝ Արեւելյան Գործընկերության հունիսյան գագաթնաժողովին ընդառաջ, որին ենթադրվում է նաեւ Հայաստանի մասնակցությունը։ Մշտապես հետաքրքրված լինելով արտաքին, մասնավորապես՝ եվրոպական քաղաքականությամբ եւ աշխատելով այս ուղղությամբ, մշտապես անձամբ հետեւում […]

Կառավարության դիմաց քաղաքացին փորձել է հարձակվել Ավինյանի վրա. Tert.am

Tert.am-ի տեղեկություններով՝ երեկ Կառավարության դիմաց միջադեպ է տեղի ունեցել ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ներկայությամբ։ Կառավարության դիմաց սպասող քաղաքացին արագ մոտեցել է Ավինյանին, խոսել է նրա հետ, բղավել ու փորձել հարձակվել նրա վրա։ Կառավարության դիմաց գտնվող քաղաքացու և փոխվարչապետի միջադեպից հետո Կառավարության անվտանգությունը հսկող իրավապահները քաղաքացուն տեղափոխել են ոստիկանության բաժին, այնուհետև նա տեղափոխվել է հոգեկան […]

Անդրանիկ Քոչարյանի որդուն գիտական աստիճան է շնորհվել Սմբատ Գոգյանի հրաժարականի հաջորդ օրը. Irakanum.am

irakanum.am Երեկ պաշտոնից հեռանալու դիմում է ներկայացրել ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը: Վերջինս հրաժարականի համար մի քանի պատճառ է ներկայացրել, որոնցում առանցքային է  սկզբունքային անհամաձայնությունը ԿԳՄՍ նախարարության հետ:  Որպես օրինակ Գոգյանը է նշել ՀՊՏՀ նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանի և ռեկտորի պարտականությունները ներկայում կատարող Դիանա Գալոյանի գիտական աշխատանքներում առկա թերությունները՝ ընդգծելով, որ դեմ է երևույթին, ոչ թե անձանց: […]

«Փաշինյանի հեռացումը կդրվի հենց ներսից, այնտեղից նրան կհանեն դուրս». Մարգարիտ Եսայան

Կորոնավիրուսի համավարակի այս ամբողջ աղմուկն իշխանության համար շատ անպատեհ ժամի եկավ, և ակնհայտ է, որ Կառավարությունն իր գործողություններով հայտնվել է ցայտնոտային իրավիճակում, իսկ հենց նման դեպքերից խուսափելու համար էր պարտադիր, որ տարբեր պաշտոններում լինեն մարդիկ, որոնք անցել են պետական կառավարման համակարգի տարբեր օղակներով, մինչդեռ մեր իշխանությունն այսօր գտնվում է աննախանձելի իրավիճակում։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղողորդաշարի եթերում ասաց […]

Մեկ օրում կորոնավիրուսի 230 նոր դեպք է հաստատվել

Հայաստանում մայիսի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 230 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր առմամբ՝ մայիսի 20-ին հաստատվել է կորոնավիրուսի 5271 դեպք: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 44071 (վերջին մեկ օրում՝ 1030): Փաստացի այս պահին բուժվում է 2758 անձ (մեկ օրում նվազել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ