Սուրեն Պապիկյանի թեստի պատասխանը բացասական է
![](https://henaran.am/wp-content/uploads/2020/05/3BC8EAB7-D43F-497D-8AA1-1DD0AE95B01F.png)
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը երեկ կորոնավիրուսի երկրորդ թեստն է հանձնել, որի արդյունքը բացասական է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարության մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը:«Ուրախ եմ տեղեկացնել, որ նախարար Սուրեն Պապիկյանը երեկ կորոնավիրուսի երկրորդ թեստն է հանձնել, որի արդյունքները ևս բացասական են:
Բացասական են նաև նախարարության մյուս աշխատակիցների թեստերը, որոնք շփում էին ունեցել վարակակիրների հետ և այդ պատճառով գտնվում էին ինքնամեկուսացման մեջ:
Նախարարն ու նախարարության աշխատակիցները կվերադառնան աշխատանքային բնականոն գործունեությանը` իհարկե խստիվ պահպանելով անվտանգության կանոնները:
Առողջություն բոլորիս»,-գրել է նա: