Հորդորում ենք դուրս չգալ լիազորությունների շրջանակից. ՍԴ 4 դատավորները՝ Արդարադատության նախարարին
Սահմանադրական դատարանը հրապարակել է ՍԴ 4 դատավորների հայտարարությունը Արդարադատության նախարարի հայտարարության վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորեւ. «Ի պատասխան Արդարադատության նախարարի հայտարարության՝ երկու օրից ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման եւ եւս երեք դատավորի պաշտոնանկ արվելու վերաբերյալ, մենք, ներքոստորոգրյալներս, հայտնում ենք. Սահմանադրության 167-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ կազմավորման եւ գործունեության կարգը` Սահմանադրությամբ եւ […]





































