23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

« «Համավարակի շանսը» Նիկոլը օգտագործում է հայատյացության, մարդատյացության ամենաբարձր մակարդակով». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մարդկանց աչքերում կորել է փայլը

Մեր երկրում ամեն ինչ գահավիժում է՝ տնտեսությունը, առողջապահությունը, սոցիալական համակարգը, մշակույթը, կրթական համակարգը ը, նաեւ՝ գյուղատնտեսությունը, բիզնեսը, ամեն-ամեն ինչ անասելի դաժանությամբ գահավիժում է․․Մարդկանց աչքերում չկա ժպիտ, չկա փայլ, մարդիկ վախվորած են, մոլորված, անհուսալի շփոթված․․Ամեն ինչ մեր երկրում գահավիժում է։Դուրս եկեք եւ նայեք անցորդներին, նայեք ձեր հարազատներին, ընկերներին, հարեւաններին․․Սարսափի սպասում կա, անհանգստություն․․.

Մահեր կան մեր երկրում, հիվանդներ, նմուշառված վարակվածներ եւ չտեստավորված վարակակիրներ․․․Աշխարհում այս փուլերը չգիտես ինչու, անցավ արագ, անցնում է արագ ու կազմակերպված, պետությունները տեր են իրենց քաղաքացիներին, այլ երկրներում քաղաքացիները ունեն որոշակի ապահովվածության զգացողություն, խոսեք արտերկում բնակվող ձեր հարազատների հետ, կփաստեն․․Իսկ մեր երկրում, ժամանակը աշխատում է բոլորիս դեմ․․Փոխանակ դեպքերը նվազեն, ինչպես աշխարհում է, մեզանում թվերը աճում են․․Կառավարությունը իր հիմար կոչերով, ինչ-որ ծրագրերի մասին թիվիներում հնչեցնելով,զզվեցրել է բոլորին, ոստիկանական մեքենաների եւ շտապ օգնություն մեքենաների անընդմեջ ազդանշանները անգամ ամենահավասարակշռված մարդուն հավասարակշռությունից հանում են․․․Մեր երկիրը դարձել է մի մեծ հիվանդանոց բաց երկնքի տակ․․․Լույսը լքել է մեր երկիրը, խավարի մեջ ենք ազգովի․․․Իսկ Նիկոլը իր քայլերով ավելի ու ավելի է խորացնում խավարը․․.Նա խավարի տիրակալ է ուզում դառնալ․․.

Մեր երկրում հակասահմանադրական օրենքները ընդունվում են հիվանդ եւ վարակակիր խորհրդարանի կողմից, հիվանդ վարչապետի հրահանգով․․․ Երկրում չի մնացել ոչ մի մաքուր անկյուն, ամեն ինչ աղտոտված է, ամեն ինչ վարակակիր… Եվ «համավարակի շանսը» Նիկոլը օգտագործում է հայատյացության, մարդատյացության ամենաբարձր մակարդակով․․․ Նա երկիրը տանում է դժոխք եւ ինչպես ինքն էլ խոստովանեց, կանգնած ենք դժոխքի եզրին․․․

Երկիրը ընկղմվում է խավարի մեջ, սա ավելի վտանգավոր խավար է, քան 90-ականներինը, այն ժամանակ կար հույս, կար պայքար, կար հայրենքի ազատագրում․․Հիմա խավարը ավելի է խորն է եւ չկա հույս, հիմա կա ազատագված հայրենիքը վտանգների ճիրանների մեջ սառնասիրտ ներքաշում, հիմա կա ներքին թշնամանք․․Հիմա դրսի թշնամիներին սիրաշահելով եւ գովաբանելով, Նիկոլը թշնամիներ է փնտրում երկրի ներսում․․․

Խավարը խորանում է, եւ մենք կամ պիտի հլու-հնազանդ սպասենք վերջնական ավարտին, կամ՝ պարտավոր ենք սթափվել… Մարդուն , ով դժվարանում է շնչել, ում թոքերը հիվանդ են, օգնելու համար թթվածին են ներշնչում, մարդը սկսում է գալ դեպի կյանք, այո, մի քիչ թմրած է լինում, շշմած եւ քնկոտ, բայց հույսը վերակենդանանում է, որ մարդը շուտով կշնչի, կշնչի ինքնուրույուն, սեփական թոքերով… Մեր երկիրը հիմա այդ թթվածնային ապարատների կարիքը ունի, եւ ուղղակի եւ անուղղակի իմաստով…

Մարդկանց աչքերում փայլ չկա, մարդիկ հուսահատված են, անգամ մի քանի նորիշխանիկներն ու պատգամավորները․․․Նրանք ավելի հիվանդ են, քան ամենահիվանդը…

Ես չեմ թաքցնում, գիտեք իմ վերաբերմունքը Նիկոլի հանդեպ, գիտեիք ի սկզբանե երբ կտրականապես մերժեցի նրան․․Հիմա մենք պարտավոր ենք, թեկուզ խարխափելով, հասնել լույսին, գտնել մաքուր օդի ծորանները եւ բացել մեր երկրի թոքերի համար․․Հիմա, առավել քան երբեւէ ես ասում եմ՝ Նիկոլ, երբ տարիներ կամ ամիսներ հետո քեզ կկանգնեցնենք մահապատժի պատի տակ, քո Թորոսյանի Արսենի եւ մյուս խամաճիկներիդ հետ եւ երբ վախից կոկորդդ կչորանա, ինչպես հիմա մեր ամբողջ երկրի կոկորդն է չորացած, երբ շնչահեղձ կլինես սարսափից, ես այդքան բարի այլեւս չեմ լինի եւ ջուր չեմ տա քեզ․․․Ու քո աչքերի առջեւ կհառնեն այս համավարակի բոլոր զոհերը, այս քաղաքական համավարակի բոլոր զոհերը․․Կնայեն աչքերիդ մեջ եւ ոչ ոք, ոչ ոք չի խղճա քեզ․․Անգամ հետդ քայլածները քեզ չեն խղճա, նրանք այդ ընթացքում այլեւս նոր տեր կփնտրեն․․․

Այո, մեր երկիրը հիմա հավարի մեջ շնչահեղձ է լինում․․Ու ես այսօր ամենեւին լավ խոսքեր չեմ գտնում․․․»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ