20 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմը վերաքննիչ բողոք է ներկայացրել

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմը վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ծառուկյանի փաստաբաններից Սմբատ Մինասյանը։ Նա, մասնավորապես, գրել է. «Տեղեկացնում եմ, որ մեր պաշտպանյալ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդությունը քննության առնելու մասին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացրել ենք վերաքննիչ բողոք։ […]

Հրայր Թովմասյանն ու Արևիկ Պետրոսյանը երեկվանից արձակուրդ են գնացել. News.am

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը և Սահմանադրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանը երեկվանից արձակուրդ են գնացել: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել է ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը: Նա նշել է, որ նրանց արձակուրդների տևողությունները տարբեր են։ Ըստ այդմ՝ նրանք արձակուրդից կվերադառնան տարբեր օրերի։

Այսօր ունենք փշուր–փշուր եղած սահմանադրական կարգ. Ռուբեն Մելիքյան

Որևէ տեղ նշված չէ, որ երկրի վարչապետը, առավել ևս Արդարադատության նախարարը Սահմանադրությունը մեկնաբանելու իրավունք ունեն և որոշել, թե ինչը պետք է կիրառել, ինչը՝ ոչ: Այս մասին ՍԴ-ի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը: Նա հայտարարեց, որ այսօր արդեն իսկապես ունենք սահմանադրական դատարանի ճգնաժամ. «Այն, ինչի մասին մեկ տարի խոսում էին, […]

Քաղաքական բիրտ ուժը հաղթեց իրավական մտքին․ Ավետիք Իշխանյան

Հայաստանում բիրտ ուժը հաղթեց իրավական մտքին. մենք գնում ենք պետական կառույցների կործանման, որը բերելու է պետության կործանմանը։ Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, Սահմանադրական դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։ «Այն, ինչը կատարվեց Սահմանադրական դատարանի հետ, ռուսերեն հայտնի արտահայտություն կա. «против лома нет приема»: Հայաստանում դա կատարվեց։ Բիրտ […]

«Այս խունտայի անդամներին Սերժ Սարգսյանի ստվերը միշտ հետապնդելու է».Կարինե Աճեմյան

ՀՀԿ Կանանց խորհրդի ղեկավար Կարինե Աճեմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս խունտայի անդամներին Սերժ Սարգսյանի ստվերը միշտ հետապնդելու է։ Գիտեք ինչու՞: Որովհետև ի սկզբանե Սերժ Սարգսյանը ՃԻՇՏ էր, իրենք սխալվեցին»։

«ԲԱՌԱԴոլոգիայի ամբիոնի պրոֆեսորների տիրակալը մեզ կրթական դուելի ա կանչում». Մամիջանյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  « «…դուք մեզ կրթական ցենզով վախացրեք…». Նիկոլ Փաշինյան մեծամասամբ ՓԱԲագիտության, ՍՈՐՈՍաբանության եւ ՄԻՏԻՆԳոլոգիայի ֆակուլտետների շրջանավարտներով ԱԺ եւ Երեւանի ավագանու ֆրակցիաների եւ ԲԱՌԱԴոլոգիայի (ընդ որում ՝ միաժամանակ борода եւ բառադի բառերից կազմված) ամբիոնի պրոֆեսորների տիրակալը մեզ կրթական դուելի ա կանչում…»:

Հայտնի իրադարձություններով պայմանավորված, 2020թ. հունիսի 22-ը պետք է համարել Սահմանադրության մահվան օր. Արտակ Զաքարյան

1995թ. հուլիսի 5-ից ՀՀ ունի Սահմանադրության և այդ օրը համարվում է պետական տոն։ Իսկ ։հայտնի իրադարձություններով պայմանավորված, 2020թ. հունիսի 22-ը պետք է համարել Սահմանադրության մահվան օր: 24news.am

Այս պահից սկսած Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետ չէ․ Վահան Իշխանյան

Հրապարակախոս Վահան Իշխանյանը գրում է․ «Այս պահից սկսած Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը եւ Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամ կամ դատավոր չեն։ Նիկոլ Փաշինյան Այս պահից սկսած Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետ չէ։ ՀՀ հպարտ քաղաքացի *** ժողովրդի աչքերի մեջ նայող և սուտ խոսող քաղաքական ուժը Հայաստանում քաղաքական գործունեություն չի ծավալելու Նիկոլ Փաշինյան 25 […]

«Մարդկային ամեն ինչ ոչնչացնելու այս նիկոլիզմը հոգեբանության մեջ մենակի սինդրոմ ունի». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանը փոքր երկիր է, այստեղ բոլորը բոլորին, եթե ոչ անձամբ, երկրորդ կամ երրորդ անձերի շնորհիվ հաստատ ճանաչում են, ընկեր են, սանիկ, համակուրսեցի, քավոր-սանիկ եւ այլն: Ոնց էլ լինի մի օր իրար կհանդիպեն Նիկոլը եւ մյուսները, ՍԴ ինքնահռչակ Վահեն եւ մյուսները, քպները եւ բհկները, էդմոնները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ