23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՍԴ-ին առնչվող հարցերում ահավոր դիլետանտ, փնթի գտնվեցին․ «Հրապարակ»

«Երկրում տնտեսական, առողջապահական, քաղաքական, իրավական` սահմանադրական խոր ճգնաժամ է, իշխանություններն ինչպես մնացյալ, այնպես էլ ՍԴ-ին առնչվող հարցերում ահավոր դիլետանտ, փնթի գտնվեցին. ՍԴ-ի հետ կապված ողջ գործընթացում ահավոր բացեր ու կիքսեր են թույլ տվել»,- ասաց սահմանադրագետը: Իշխանությունները շատ արագ «կլուծեն» այդ հարցերը` մի մտահոգվեք։ «Չեն կարող. նախ` իրենք խնդիր ունեն ՍԴ-ում քվորումի հետ կապված»:

ՍԴ նոր դատավորներին էլ արագ` մեկ օրում կընդունի-կընտրի, ու քվորում կլինի, սահմանադրական ճգնաժամը շատ արագ կվերանա։ «1 օրում 3 դատավորի ընտրություն հնարավոր չէ, դա շատ երկար պրոցեդուրա է իրենից ներկայացնում, եւ այն խախտել չեն կարող»: Կարող են, իրենք ամեն ինչ կարողանում են։ «Բոլոր դեպքերում, պետք է դատավորների թեկնածուների մրցույթ հայտարարվի, մեկ ամիս պետք է հայտեր ընդունվեն։

Իրենք էլ ճգնաժամ ունեն՝ նախ «նիկոլյան» իրավաբանները գրագետ չեն, միայն Սահմանադրական դատարանի մասին օրենքը մոռանալն արդեն բավական է, հիմա հետին թվով հասկացել են, որ փաստի առաջ են կանգնել, փորձում են շտկել իրենց ոչ գրագետ, փնթի աշխատանքը։ Մյուս կողմից էլ՝ կորոնավիրուսով հիվանդները շատ են ԱԺ-ում, եւ հնարավոր է քվորումի ու հարկավոր ձայների հետ կապված խնդիրներ ունենան»: 

Այս և այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ