Ինչպե՞ս է հնարավոր «համերաշխության» մասին խոսել քեզ «երկրորդ սորտի մարդ» համարողների հետ. Ռուբեն Մելիքյան
Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասված է. «Ազգային ժողովում ընթացող ոչ միայն հակաիրավական, այլև ամոթալի քննարկման կապակցությամբ հիշեցի 2019 թվականի հունիսին հրապարակավ ասված խոսքս. «Ես իմ ողջ հանրային գործունեության ընթացքում եղել եմ կամուրջներ կառուցող, սուր անկյուններ հարթող, համերաշխությունը իմ լումայով ավելացնող։ […]





































