15 Նոյեմբերի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

Պատկերացնո՞ւմ եք, թե ուր ենք հասել… Ինչ ծիծաղալու ա…

Այս անձնավորությունը (իրավաբանական կրթություն չունի) Սահմանադրություն է գրում և ինձ էլ հանձնաժողովից հեռացնելու նախաձեռնություն է նախապատրաստում: Պատկերացնո՞ւմ եք, թե ուր ենք հասել… Ինչ ծիծաղալու ա… Գրում է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, իրավագիտության դոկտոր Գեւորգ Պետրոսյանը: 

Պարզվում է՝ սեպտեմբերի 18-ին «Նորք» ինֆեկցիոնի տնօրենն ու բժիշկները պարգևատրվել են, պարզապես գաղտնի՝ այնպես, որ պարգևատրվողներն էլ չեն իմացել

Նորքի ինֆեկցիոնին մոռացության մատնելու համար նախագահականից շտապեցին արդարանալ, որ մեղք չունեն, վարչապետենք ինչ թուղթ տվել են, ում անունը տվել են, դա էլ ստորագրել են, իսկ վարչապետենք 24 ժամում ակնթարթորեն արագ կողմնորոշվեցին ու պարգևատրումների ցուցակ հրապարակեցին, որում կային նաև Նորքի բժիշկները, բայց ոչ տնօրենը։ Արձանագրեք։ Սա կարող է երկու բան նշանակել․ կա՛մ Մհերի հետ անձնական հաշիվներ […]

Հայաստանում սեպտեմբերի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 374 նոր դեպք, 3 մահ

Հայաստանում սեպտեմբերի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 374 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 48 251-ի:  Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 945 է: Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Սեպտեմբերի 24-ի դրությամբ մահվան այս դեպքերի […]

Թուրքական մամուլում ամենաշատ ատելության խոսքը կիրառվել է հայերի դեմ

Հրանտ Դինք հիմնադրամի կողմից իրականացվող «Ատելության խոսքը մամուլում» նախագծի շրջանակներում կազմվել և հրապարակվել է հերթական զեկույցը: Դրանում ներկայացվում է 2019-ին էթնիկ, կրոնական և այլ խմբերի վերաբերյալ թուրքական մամուլում կիրառված ատելություն պարունակող կամ սերմանող խոսքի ծավալները և քանակը: Զեկույցի համար ուսումնասիրվել են մամուլի 4364 հրապարակում: Դրանցից 108 հրապարակման մեջ առկա է եղել ատելության խոսք ուղղված մեկից […]

«Հիվանդանոցը հրաժարվեց «Արտ Լանչից», բայց բանակը շարունակում է սնունդ ստանալ, որովհետև զինվորները չեն կարող հրաժարվել սնվելուց». Նարեկ Մալյան

Մի փոքր մաթեմատիկա (21) Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցը, հաշվի առնելով 50 մարդու սննդային թունավորումը (այդ թվում՝ հղի կանանց և կորոնավիրուսով հիվանդների), դադարեցրել է «Արտ Լանչ» ընկերության հետ պայմանագիրը: Հիշեցնեմ, որ «Արտ Լանչը» ՀՀ բանակի սննդի մատակարարն է: Բանակը շարունակում է «Արտ Լանչից» սնունդ ստանալ, որովհետև զինվորները չեն կարող հրաժարվել սնվելուց:  

Առաջին անգամ՝ համակարգչով է պարտեզ գնում Արփին։ Մեծ իրադարձություն է. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ինսթագրամի իր էջում հրապարակել է դստեր՝ Արփիի լուսանկարն ու գրել. «Առաջին անգամ՝ համակարգչով է պարտեզ գնում Արփին։ Մեծ իրադարձություն է իր կյանքում»: Գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը  

Դպրոցները կփակվե՞ն

«Մեր մոտ ամենաբարձր թիվը եղել է սեպտեմբերի 11-ին։  Այսօրվա թիվը կտրուկ տարբերվում է նախորդ օրերի թվից։ Դեպքերի աճը պայմանավորված է մարդկանց շարժունակության մեծացմամբ։ Դեռևս թվերի աճը չենք կապում դպրցների բացման հետ, բայց եթե շարունակեն աճել, վարակի դեպքերը կապելու ենք դպրոցների հետ»,- կառավարության նիստում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Դարձյալ կարմիր գծեր: Վարչապետը զգուշացրեց՝ պայմանավորվել են, հսկողությունը կուժեղացվի

«Մենք պետք է հասկանանք, որ ունենք կարմիր գծեր, կարմիրն գիծն այն է, որ մեր հիվանդանոցային կարողությունները կսպառվեն, այդ ժամանակ պետք է փորձենք այլ որոշումներ կայացնել», – ասաց Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին՝ նշելով, որ երեկ արդեն հաստատվել է կորոնավիրուսի 374 նոր դեպք: «Կորոնավիրուսի հետ կապված Հայաստանում կրկին իրավիճակի սրում ունենք», – հայտարարեց վարչապետ Փասշինյանը, հավելելով, թե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ