19 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

Արխիվ

Ժողովուրդը օրհասական վիճակում է, մարդիկ մեկ օր առաջ ուզում են մեկնել ՌԴ. բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց /տեսանյութ/

Ռուսաստանի Դաշնություն մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներն այսօր շարունակեցին բողոքի ակցիան Ազգային ժողովի մուտքի մոտ: Բողոքավորները Հայաստանի իշխանություններից պահանջում են՝ բանակցել ռուսական կողմի հետ, որպեսզի սահմանները բացվեն, և իրենք կարողանան մեկնել Ռուսաստան: Նրանց խոսքով՝ երեխաների ուսումն է կիսատ մնացել, ընտանիքներ են քանդվում, Հայաստանում չեն կարողանում աշխատանք գտնել, օրվա հաց վաստակել, վարկերի խնդիր ունեն եւ այլն: ՀՀ […]

«Առաջին անգամ երևի ավելի լարված էր, հիմա մարդը ելույթ է ունեցել՝ դուրները եկել է». Ալեն Սիմոնյանը՝ Արթուր Վաղարշյանի մասին

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը չի կարող ասել՝ ՍԴ նոր անդամները վայելո՞ւմ են ժողովրդի վստահությունը, թե՞ ոչ: «Ո՞վ կարող է ասել, Դուք կարո՞ղ եք ասել, լրագրող եք, շփվում եք մարդկանց հետ՝ վստահություն վայելո՞ւմ են, թե՞ ոչ: Ես համարում եմ, որ իշխանությունը վայելում է Հայաստանի վստահությունը: Եվ համարում եմ, որ ես կարող եմ իմ քաղաքացիների հետ խոսել […]

«Նիկոլական ագիտպրոպին թվում է, թե հնարավոր է գոմի վերածված կրթության ոլորտի հարցը թաղել ընդդիմություն ներկայացող մի անպատրաստ պատգամավորի եթերում «վրաերթի» ենթարկելով»

Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կրթության համակարգը խայտառակ իրավիճակի հասցրած ԿԳՄՍ նախարարի ու նախարարի տեղակալների դեմքը փրկելու համար Նիկոլ Փաշինյանի ագիտպրոպը հանրության գումարներով գործող լրատվամիտջոցի եթեր է հրավիրում մի անպատրաստ պատգամավորի ու հարցազրույցը վերածում փողոցային էժան խոսակցության: Նիկոլական ագիտպրոպին թվում է, թե հնարավոր է գոմի վերածված կրթության ոլորտի հարցը թաղել ընդդիմություն ներկայացող մի […]

Ամենայն Հայոց կաթողիկոսն ու Էդուարդո Էռնեկյանը քննարկել են Մայր Աթոռում իրականացվող ծրագրերը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը սեպտեմբերի 15-ին Վեհարանում հյուրընկալեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերար, Հայաստանի ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանին։ «Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց բարերարին՝ ազգային և հայրենական կյանքում ազնիվ հանձնառությունների ու նրա հոգածությամբ իրագործվող մեծածավալ ծրագրերի, ինչպես նաև Հայոց Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելությանը […]

«Վարչապետն ինքն է որոշել, որ մենք պետք է ունենանք այսպիսի Սահմանադրական դատարան». Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր եզրափակվեց Սահմանադրական դատարանի շուրջ ընթացող հերթական գործընթացը, որի արդյունքում ամբողջացվեց հեղինակազրկված ու վարկաբեկված մարմնի ձևավորումը: Կարող ենք արձանագրել, որ ի դեմս գործող Սահմանադրական դատարանի՝ ունենք գործադիր իշխանության դատարան, որն ի զորու չի լինելու իրականացնել իրապես սահմանադրական արդարադատություն: Այսպիսի արդյունքը բացառապես պայմանավորված է դատական համակարգի նկատմամբ Նիկոլ […]

Սեպտեմբերի 16-ին «Հենարան» մամուլի ակումբում

Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11:00-ին,  «Հենարան»  մամուլի ակումբում կհյուրընկալվի կրթության ոլորտի փորձագետ, դասախոս Արմինե Դավթյանը: ԹԵՄԱ՝ մամուլում շրջանառվող Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանի նախագիծը.կրթական համակարգը  ցայտնոտի մեջ է՝ 65  և բարձր տարիքի դասախոսական անձնակազմը անորոշ ժամակով փոխարինել երիտասարդ դասախոսներով, մեկ-երկու օրում հայտնաբերել  ուսանողների ու դասախոսական կազմի մոտ որոշ հիվանդությունների ցանկը, եթե դրանք համընկնեն նախարարության թված հիվանդությունների հետ զրկել […]

Տրամաբանական չեմ համարում. Ալեն Սիմոնյանը բացառում է Հրայր Թովմասյանի ընտրվելու հանգամանքը

ՍԴ նախագահի ընտրության հարցը ՍԴ նորընտիր դատավորների հետ չի քննարկվել: ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց, որ քիչ առաջ նրանց հետ խոսել են իրավագիտության ֆակուլտետից, դասախոսներից: Հարցին՝ հնարավո՞ր է այդ կազմի կողմից Հրայր Թովմասյանն ընտրվի, Սիմոնյանը պատասխանեց. «Ես նման հնարավորությունը գրեթե բացառում եմ, տրամաբանական չեմ համարում»: Լրագրողների դիտարկմանն էլ՝ գուցե դատավորները խնդիր […]

Եթե հետ գանք Հայաստան ապրելու, ես քար եմ գցելու աղջկաս ապագայի վրա. բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց

Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիները այսօր կրկին բողոքի ակցիա էին իրականացնում Ազգային Ժողովի դիմաց՝ պահանջելով բացել սահմանները, որպեսզի կարողանան գնալ երկրից և հասնել իրենց ընտանիքներին: Նրանց խոսքով այլևս անհնար է նման պայմաններում այստեղ մնալը: «Մտածում ենք, որ մեր կառավարությունը միգուցե բանակցությունները կտանի Ռուսաստանի հետ, որ մենք հասնենք մեր աշխատանքին, մեր ընտանիքներին: Բոլորս էլ մի խնդիր ունենք, […]

Զինված ուժերի «Ես եմ» ծրագիրը պետք է վերակառուցել կամ փակել․ Տիգրան Աբրահամյան

Ներկայացնում ենք «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի հոդվածը, որում հեղինակն անդրադառնում է Զինված ուժերում գործող «Ես եմ» ծրագրին, դրա առավելություններին ու թերի կողմերին։ «Զինված ուժերում արդեն 3 տարի է՝ գործում է «Ես եմ» ծրագիրը, որի ներդրումը բանակում, ըստ Պաշտպանության նախարարության պաշտոնական հիմնավորման, կոչված է խրախուսելու նրանց, ովքեր […]

Կրթական չափորոշիչների մասին քննարկումը վերածվեց վեճի․ Պետրոս Ղազարյանը հունից դուրս եկավ. «Մեդիա պաշտպան»

Հանրային հեռուստաընկերության եթերում սեպտեմբերի 14-ին Պետրոս Ղազարյանի հյուրը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն էր։ Կրթական չափորոշիչների մասին քննարկումը վերածվեց վեճի, հայտնում է «Մեդիա պաշտպանը»։ «Պետրոս Ղազարյանը պարբերաբար ընդհատում էր հյուրին, վերջինն էլ նրան մեղադրեց անկողմնակալ չլինելու մեջ, հիշեցրեց, որ Պետրոս Ղազարյանի կինն աշխատում է Կրթության նախարարությունում։ Հաղորդավարը վրդովվեց, ասելով․ «Ինչ կապ ունի կինս ա, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ