15 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Արխիվ

Ադրբեջանի ագրեսիան եղել է նախապես ծրագրված. Զոհրաբ Մնացականյանի նամակը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 28-ին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին նամակ է հղել, որում ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիան և դրա հետևանքով ստեղծված իրադրությունը: Նախարարը տեղեկություններ է հաղորդել ադրբեջանական զինուժի կողմից տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման դեպքերի, սադրիչ գործողությունների վերաբերյալ: Անդրադառնալով […]

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 13:00-ին,  «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: ԹԵՄԱ՝  ռազմական իրավիճակում տեղեկատվական  անվտանգության ռիսկերն ու  հետևանքները. կեղծ և չճշտված ինֆորմացիայի տարածում:

Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար. «Հայաստան» հիմնադրամի հաշվին ուղարկվել է ավելի քան 3 մլն դոլար

Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար համազգային միասնական դրամահավաք–արշավի շրջանակներում այս պահի դրությամբ հավաքագրվել է ավելի քան 3,170,563 ԱՄՆ դոլար: Նվիրատվությունները շարունակվում են: Հիմնադրամի կայքը՝ www.himnadram.org ամբողջովին գործում է 24 ժամյա հարձակումներից հետո։ Նվիրատուների հոսքն աննկարագրելի է։ Նվիրաբերել  կարելի է նաեւ Paypal համակարգով [email protected] վճարման հասցեին։ Այժմ  նվիրատվություններ կարող են կատարվել նաեւ TelCell, EasyPay եւ iDram […]

ԼՂ-ում տեղի ունեցող բռնությունը պետք է դադարեցնել. Մայք Պոմպեո

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել դադարեցնել բռնությունը Լեռնային Ղարաբաղում և վերադառնալ բանակցություններին, գրում է ria.ru-ն։ Պոմպեոն Կրետե կղզում ԱՄՆ-ի ռազմակայան այցելության ժամանակ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ հանդես է եկել հայտարարությամբ։ Հայտարարությունն ուղիղ եթերում հեռարձակել է հունական ERT հանրային հեռուստաընկերությունը։ «Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող բռնությունը պետք է դադարեցնել։ Բոլոր կողմերը պետք է իրենց ներդրումն ունենան խաղաղ […]

Ռազմական աջակցություն ցուցաբերելու մասին ցանկացած հայտարարություններ յուղ են լցնում կրակի վրա․ Պեսկով

Lեռնային Ղարաբաղում հակամարտության կողմերից մեկին ռազմական աջակցություն ցուցաբերելու մասին ցանկացած հայտարարություններ միանշանակ յուղ են լցնում կրակի վրա: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեվլութ Չավուշօղլուի ավելի արված հայտարարությունը, թե Թուրքիան պատրաստ է աջակցել Ադրբեջանին ինչպես բանակցային սեղանի շուրջ, այնպես էլ մարտի դաշտում, գրում է Россия сегодня-ն: «Մենք կտրականապես […]

Նիկոլ Փաշինյանն արձակուրդից հետ է կանչել Տիգրան Ավինյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետ Տիգրան Ավինյանին արձակուրդից հետ կանչելու մասին որոշում է ստորագրել։ Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 166-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին 2020 թվականի սեպտեմբերի 28-ից հետ կանչել ամենամյա արձակուրդի մասից»:

Հայերը երբեք չեն հանձնվի: Երկխոսությունը մի կողմ դնելը և փորձելը՝ ցույց տալ, թե հարցը կարելի է լուծել ուժի միջոցով, որևէ հեռանկար չունի. Արմեն Սարգսյան

«Ես հասկանում եմ, որ պետք է խոսենք արհեստական բանականությունից, և թե ինչպես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն ու արհեստական բանականությունը կարող են փոխել մեր կյանքը, այդ թվում և՝ ֆինանսական և տնտեսական կյանքը: Սակայն նախքան արհեստական բանականության մասին խոսելը կուզեի անդրադառնալ բնական բանականությանը կամ դրա բացակայությանը,- այսօր մեկնարկած՝ իտալական Milano Finanza Digital Week հեղինակավոր համաժողովում հանդես գալով բացման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ