15 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Արխիվ

Վերադառնալ բանակցությունների սեղան և կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով լուծելու տարբերակներ գտնել. Սամվել Կարապետյանի հայտարարությունը

«Հայ ձեռնարկատերերի ասոցիացիայի» նախագահ Սամվել Կարապետյանը հանդես էլ եկել հայտարարությամբ՝ կողմերին կոչ անելով վերադառնալ բանակցությունների սեղան։ «Այս օրերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները մեծ մտահոգության տեղիք են տալիս։ «Հայ ձեռնարկատերերի ասոցիացիայի» անունից կոչ եմ անում երկու կողմերին էլ վերադառնալ բանակցությունների սեղանին և կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով լուծելու տարբերակներ գտնել՝ նոր զոհերից, այդ թվում նաև՝ խաղաղ բնակչության […]

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունը սպասում է Հայաստանի դիմումին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունը սպասում է Հայաստանի դիմումին, որպեսզի քննարկի Ադրբեջանի կողմից Հայաստանի բնակավայրերը թիրախավորելու հարցը: ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը պատասխանել է «Արմենպրես»-ի հարցին՝ պատրաստվում է արդյոք կազմակերպությունը քննարկել Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակավայրերի հրետակոծության խնդիրը: «Որպեսզի այդ հարցը քննարկվի ՀԱՊԿ-ում, անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը դիմի ՀԱՊԿ-ին` համապատասխան խնդրանքով: Նման խնդրանք ՀԱՊԿ […]

Քաղաքացիները հաղորդագրություններ են ստանում կեղծ հեռախոսահամարներից. ԱԱԾ-ն զգուշացնում է

Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում ՀՀ ԱԱԾ թեժ գծին բազմաթիվ քաղաքացիներից ահազանգեր են ստացվում այն մասին, որ իրենք տարբեր հեռախոսահամարներից Արցախում ռազմական գործողությունների վերաբերյալ անհանգստացնող բնույթի տարօրինակ հաղորդագրություններ են ստանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԱԾ-ն: «ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ նմանատիպ հաղորդագրություններն ուղարկվում են արտասահմանյան, ինչպես նաև բջջային հավելվածներով […]

Փաշինյանը «բլթցրեց», հետո հասկացավ. մեդիափորձագետ /տեսանյութ/

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը լրագրողների հետ հանդիպմանը նկատեց, որ հայկական կողմերը տեղեկատվական դաշտում այս օրերին կարողացել են լուծել իրենց առջեւ դրված խնդիրը՝ ներկայացնել Ադրբեջանին որպես ագրեսոր եւ առաջինը հարձակվող: 

Զինծառայող Վահագն Վարդանի Թախմազյանը ողջ է և շարունակում է կատարել իր առջև դրված մարտական խնդիրը. ՊԲ

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակից հաղորդում են, որ զինծառայող Վահագն Վարդանի Թախմազյանը ողջ է և շարունակում է կատարել իր առջև դրված մարտական խնդիրը:  «Հասկանալով Ձեր վրդովմունքը՝ կապված զոհերի մասին հրապարակվող ցուցակներում անճշտությունների հետ, տեղեկացնում ենք, որ պատերազմական պայմաններում, երբ ամեն պահի փոխվում է մարտական իրավիճակը, ցավոք սրտի, հնարավոր չի լինում խուսափել նաև նման դեպքերից: Տեղեկացնում ենք, […]

Արտաքին քաղաքական մարտահրավերները շատանում են եւ պետք է լավագույնս չեզոքացվեն. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վաղվա հանդիպմանը նախատեսվում է հրատապ կարգով քննարկել Արցախյան հակամարտությունը։   Նախաձեռնությունը մի շարք եվրոպական երկրներինն է՝ Գերմանիա, Ֆրանսիա, Բելգիա, ՄԹ եւ Էստոնիա։ ՄԱԿ ԱԽ ներկայիս կազմում բացի 5 մշտական անդամներից (ՌԴ, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, ՄԹ) ներկայացված են Գերմանիան, Էստոնիան, Բելգիան, Թունիսը, Վիետնամը, […]

Ադրբեջանը «Գրադի» 122 մմ-անոց արկ է արձակել Ստեփանակերտի բնակելի թաղամասի վրա՝ անմիջպես մանկապարտեզի և դպրոցի հարևանությամբ /ֆոտո/

Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակման առաջին րոպեներին Ադրբեջանը «Գրադի» 122 մմ-անոց արկ է արձակել Ստեփանակերտի բնակելի թաղամասի վրա՝ անմիջպես մանկապարտեզի և դպրոցի հարևանությամբ  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ