26 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայկական կողմի պատասխանը լինելու է ակնթարթային, հուժկու և խիստ կործանարար. զգուշացնում է ՀՀ ՊՆ-ն

ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ակտիվորեն տարածվող տեղեկատվությունը, թե, իբր, այսօր հայկական կողմն օգտագործել է «Տոչկա-ՈՒ» հրթիռային համակարգ, ակնհայտ սուտ է և չի համապատասխանում իրականությանը:

«Միաժամանակ, խստորեն զգուշացնում ենք՝ եթե ադրբեջանական կողմը իբր պատասխան հարված հասցնելու պատրվակով մտադիր է օգտագործել այս ապատեղեկատվությունը և կիրառել նմանատիպ կամ ավելի մեծ տրամաչափի ու հեռահարության հրթիռային համակարգ, ապա հայկական կողմի պատասխանը լինելու է ակնթարթային, հուժկու և խիստ կործանարար», – ասված է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի տարածած հաղորդագրությունում։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ