14 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

ԱԱԾ-ն պարտավոր է զբաղվել «Սասնա ծռեր» կուսակցության մամուլի խոսնակի հայտարարությունով

«Սասնա ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսական «Դոժդ» ինտերնետ ալիքն ուղիղ եթերով Ստեփանակերտում հարցազրույց է անում երկու ռուս կանանց հետ, ովքեր Ստեփանակերտի «բնակիչ են», որոնցից մեկի ամուսնուն «անօրինական» տեղափոխել են այլ վայր, ճանապարհին թուրքերը «գնդակահարել են»։ Աղջիկը պատմում է որ ամեն ինչ շատ վատ է, և որ բոլորին «սպանում […]

Արցախյան ռազմաճակատում հերոսաբար զոհվել է ուժային եռամարտիկ, Հայաստանի բազմակի չեմպիոն Թաթուլ Հարությունյանը

33 տարեկան հասակում արցախյան ռազմաճակատում հերոսաբար զոհվել է ուժային եռամարտիկ (պաուերլիֆթինգ), Հայաստանի բազմակի չեմպիոն Թաթուլ Հարությունյանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն: «Թաթուլ Հարությունյանը ծնվել է 1987թ. Ստեփանակերտ քաղաքում։ Մարզիկը Հայաստանի ուժային եռամարտի հավաքականի անդամ էր, Հայաստանի բազմակի չեմպիոն: Նա երկու անգամ հաղթել էր նաև Եվրոպայի առաջնությունում, աշխարհի առաջնությունում նվաճել արծաթե մեդալ: ՀՀ կրթության, գիտության, […]

Հնարավոր է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում Մոսկվայում

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը երեկ ուշ ժամի հեռախոսազրույց ունեցավ նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերի հետ: Այս մասին հաղորդվում է Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչության թվիթերյան էջում: Օրվա ընթացքում հեռախոսազրույցներ են տեղի ունեցել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս և ֆրանսիացի համանախագահներ Իգոր Պոպովի և Ստեֆան Վիսկոնտիի հետ: Հիշեցնենք, որ տեղի ունեցավ նաեւ Լավրով-Մնացականյան հեռախոսազրույցը։ Ըստ […]

Պատերազմի առաջին 7 օրում Ադրբեջանը կորցրեց իր տանկային և ՀՄՄ զինանոցի 43%-ը

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանն արդեն կորցրել է իր տանկերի և ՀՄՄ-ի զինանոցի 43%-ը. Սանձազերծած լայնածավալ պատերազմի առաջին 7 օրվա ընթացքում, ըստ պաշտոնական տեղեկատվության, Ադրբեջանը կորցրեց 368 տանկ և ՀՄՄ (հետևակի մարտական մեքենա): Ծանոթանալով Ադրբեջանի զինանոցում եղած զինտեխնիկային՝ իմանում ենք, որ մեր թշնամին ունի. 100 հատ T90 տանկ, 470 […]

Աշոտ Փաշինյանը մոր հետ շրջում էր Շուշիի ապաստարաններում թիկնապահների ուղեկցությամբ

Իհարկե, ես էս նեղ մաջալին չէի անդրադառնա սրան, եթե շատերը ֆեյքերի տարածած լուրերը չտարածեին, իբր Փաշինյան Աշոտը կամավորագրվել ա ու առաջնագծում ա։ Չէ, ժող ջան, Փաշինյան Աշոտը չի կամավորագրվել, ավելին` պահարանից կախած համազգեստը չի հագել, այլ երեկվա դրությամբ մոր հետ շրջում էր Շուշիի ապաստարաններում թիկնապահների ուղեկցությամբ։ Ես չեմ ասում, որ պետք ա Աշոտին տանել առաջնագիծ, […]

Եվրոպան լռում է, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է կոտորածը․ իսպանացի սենատորը լուսանկարներ է հրապարակել #Arcakh հեշթեգով

Իսպանացի սենատոր Կառլես Մուլետ Գարսիան գրառում է կատարել իր թվիթերյան էջում՝ կիսվելով Արցախից ստացված լուսանկարներով: Լուսանկարներին կից պաշտոնյան գրել է. «Եվրոպան լռում է, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է կոտորածը»:    

Այս ամենը վկայում է էթնիկ զտումների նպատակի ու հայկական բնակչության նկատմամբ ահաբեկչություն խթանող ադրբեջանական քաղաքականության մասին․ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է․  «Սեպտեմբերի 27-ից սկսած Ադրբեջանի զինված ուժերն Արցախի ու Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի եւ խաղաղ բնակչության նկատմամբ իրականացնում են թիրախային հարձակումներ: Ակնհայտ է, որ առանց տարբերակման (indiscriminate) հարձակումների մտադրությունն է խաղաղ բնակավայրերին պատճառել հնարավորին մեծ վնաս, այդ թվում՝ սպանություններ ու ավերածություններ: Այդ մասին վկայում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ