Արծրուն Հովհաննիսյանի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի ասուլիսը /Ուղիղ/
Հ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի ասուլիսը:
Հ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի ասուլիսը:
Թշնամին կրկին հրթիռակոծում է Ստեփանակերտ և Շուշի քաղաքները։ Այս մասին իր գրել է Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը: «Պաշտպանության բանակի պատասխանը չի ուշանա։ Սակայն ի տարբերություն Բաքվի ահաբեկչական իշխանության, մենք թիրախավորում ենք ոչ թե քաղաքացիական բնակչությանը, այլ խոշոր քաղաքներում մշտական տեղակայում ունեցող ռազմական օբյեկտները։ Այդ քաղաքներում ապրող խաղաղ բնակչությանը կրկին կոչ ենք անում անհապաղ […]
Արցախի նախագահ Արայիկ Հարոթյունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Թանկագի՛ն ուսուցիչներ, Այսօր ձեր մասնագիտական տոնն է: Ամեն տարի, ավանդույթի համաձայն, մենք ձեզ ենք հղում շնորհավորանքի ու մեծարանքի խոսքեր: Սակայն այսօր ես ուզում եմ հղել ձեզ իմ երախտագիտության խոսքը, երախտագիտություն՝ մեր հերոսական սերնդի համար, այն քաջ հայորդիների, ովքեր, փայլուն կերպով սերտելով ձեր տված հայրենասիրության […]
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բջջային հեռախոսներով հեռախոսազրույցները պետք է կտրուկ սահմանափակել և՛ Հայաստանում, և՛ Արցախում։ Հասկանալի է, որ զանգի անհրաժեշտություն լինում է, սակայն այդ դեպքում էլ պետք է անչափ զգույշ լինել՝ մանրամասներ չհաղորդել։ Դա բոլորիս անվտանգության հարցն է»։
Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2020 թվականի հոկտեմբերի 1-ի n 1110-ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշում է ստորագրել. «Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հոկտեմբերի 1-ի «Սոցիալական և նյութական աջակցության շտաբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 1110-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը՝ 1) […]
Այս պահին հակառակորդը մեծ ինտենսիվությամբ հրթիռային հարվածներ է հասցնում Ստեփանակերտին։ Հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախյան ճակատի հարավային ուղղությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Ընթանում են թեժ մարտեր։ ՊԲ ստորաբաժանումները արժանի հակահարված են հասցնում թշնամական ուժերին»,- գրել է նա:
«Ավրորա 2017» միջազգային մրցանակի դափնեկիր, Նուբայի լեռներում «Mother of Mercy» հիվանդանոցի վիրաբույժ Թոմ Քաթինան աջակցություն է հայտնել Արցախի եւ Հայաստանի բնակիչներին ղարաբաղյան հակամարտության գոտում էսկալացիայի եւ Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի կապակցությամբ: Dear people of #Artsakh and #Armenia, we know what you are going through and praying for you every day. Just stay strong and know that […]
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ևս մի գործընկեր՝ DEMYC-ը (Democrat Youth Community of Europe, Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք) հայտարարություն է տարածել` խստորեն դատապարտելով ռազմական ուժի և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան երկրներում, ինչպես նաև անհանգստություն հայտնել Լեռնային Ղարաբաղում կռվող ջիհադիստների ապացուցված ներկայության և արգելված զինատեսակների օգտագործման կապակցությամբ։ Հայտարարություն Լեռնային Ղարաբաղում շարունակվող զինված հակամարտության վերաբերյալ Լեռնային […]
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Հակառակորդը նախապատրաստվում է իրականացնել հարձակողական գործողություններ: ՊԲ-ն հետևում է հակառակորդի բոլոր տեղաշարժերին և պատրաստ է ամենաբարձր մակարդակով իրականացնել իր առջև դրված մարտական խնդիրը:
























