14 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

Ես վստահեցնում եմ, որ ադրբեջանցիները Արցախից նոր զինադադար են խնդրելու. Ալեն Սիմոնյան

Ես ուզում եմ, որ ադրբեջանցիներն իմանան, որ իրենց խաբում են ամենալկտի ձևով: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: «Ադրբեջանը ոչ մի հաջողություն ռազմական առումով չունի և մեզ մոտ հաճախ տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանցի զինվորներին նետում են մսաղաց, որպեսզի Ալիևը կամ որևէ այլ պետական պաշտոնյա կարողանա համացանցում գրառում անել, […]

«Ահաբեկիչներ, մի բան հասկացեք, ինչքան էլ Մերձարաքսյան դաշտերը հարթավայր են, միևնույնն է՝ մեր տղերքը լեռների արծիվներ են»․ Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ահաբեկիչներ, մի բան հասկացեք, ինչքան էլ Մերձարաքսյան դաշտերը հարթավայր են, միևնույնն է՝ մեր տղերքը լեռների արծիվներ են։ Սողունը արծիվ չի կարող հաղթել»։

Թշնամին ունի կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ. Վահրամ Պողոսյան

ՊԲ հուժկու հարվածների արդյունքում, թշնամին ունի կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ, ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: «Ժամեր առաջ առաջնագծի հարավային թևով ձեռնարկած լայնամասշտաբ գրոհը վերջին ապարդյուն փորձերն են ինչ-որ արդյունքի հասնելու համար։ Ամուր ենք կանգնած», – նշել է նա։

Հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը. ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանի զինված ուժերի լայնամասշտաբ գրոհը տեղի է ունենում Թուրքիայի ԱԳ նախարար Բաքու այցի ընթացքում եւ ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունից ժամեր անց. հետեւանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն։ «Արցախի ՊԲ-ից ստացված տեղեկությունների համաձայն՝ այսօր՝ կեսօրին մոտ, Ադրբեջանի զինված ուժերը, մարտադաշտ նետելով ռեզերվային ուժեր […]

Չավուշօղլուն Բաքվում շարունակել է ագրեսիվ հռետորաբանությունը

Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքվում վերահաստատել է իր երկրի ագրեսիվ կեցվածքը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում: Չավուշօղլուն հայտնել է Ադրբեջանին Թուրքիայի ցանկացած աջակցության պատրաստակամության մասին՝ անուղղակի հաստատելով, որ այլևս չեն թաքցնում աշխարհից Արցախի խաղաղ բնակչության դեմ պատերազմական հանցագործություններում իրենց ներգրավվածությունը: Նա նաև քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբին` Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակի կարգավորման […]

«Բարի գալուստ դժոխք. մեթոդաբար ոչնչացվում են հակառակորդի մեծաթիվ կարողություններ». Շուշան Ստեփանյան

Արցախի ՊԲ տեղեկություններով՝ կեսօրին մոտ Ադրբեջանի զինված ուժերը, մարտադաշտ նետելով ռեզերվային ուժեր և մեծաքանակ ռազմական տեխնիկա, ներառյալ՝ տանկեր և հրետանի, լայնամասշտաբ գրոհ են սկսել Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի հարավային ուղղությամբ, Facebook-ում գրել է ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։   «Հակառակորդի կողմից անտեսվում է նաև Իրանի Իսլամական Հանրապետության տարածքի անվտանգությունը:   Մեթոդաբար և շարունակաբար […]

Նիկոլ Փաշինյանն Արցախում է. նա խորհրդակցություն է անցկացրել (Տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 5-ին այցելել է Արցախի Հանրապետություն, հայտնում են վարչապետի գրասենյակից։  ՀՀ վարչապետն ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ անցկացրել է խորհրդակցություն։  Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին զեկուցել է առաջնագծում օպերատիվ իրավիճակի, հակառակորդի կողմից սանձազերծված պատերազմական գործողություններին արժանի հակահարված հասցնելու, ինչպես […]

Նարիշկինը հայտարարել է Ղարաբաղ մի քանի հազար գրոհայինների տեղափոխման մասին

«Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայինները տեղակայվում են Լեռնային Ղարաբաղում, հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը: «Ըստ ԱՀԾ-ում առկա տվյալների՝ Մերձավոր Արևելքում կռվող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների գրոհայինները, մասնավորապես՝ «Ջաբհաթ ան-Նուսրայից», «Ֆիրքաթ Համզայիղ», «Սուլթան Մուրադիղ», նաև ծայրահեղական քրդական խմբավորումներից, ակտիվորեն ներգրավվում են հակամարտության գոտում տեղի ունեցող իրադարձություններին: Ավելին՝ մենք խոսում ենք հարյուրավոր և նույնիսկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ