Պուտինը ուլտիմատում է տվել Էրդողանին։Որտեղից են ահաբեկիչները հայտնվել Արցախի սահմանին /տեսանյութ/
Ամիսներ առաջ զգուշացրել էինք՝ Թուրքիան պատրաստվում է այս պատերազմին, Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նշեց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը՝ նկատելով, թե հարավկովկասյան տարածաշրջանում Անկարան փորձում է իրականացնել սիրիական սցենար։ Փորձագետի խոսքով՝ ոչ միայն հայկական կողմերը, այլ նաեւ միջազգային հանրությունը արձանագրում է, որ այս կոնֆլիկտում Թուրքիան ներգրավվում է որպես երրորդ կողմ։
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը լրագրողների հետ զրույցում վերլուծում է միջազգային գործընկերների միջամտության ակտիվությունը կրակի դադարեցման, կողմերին բանակցային գործընթաց վերադարձնելու ուղղությամբ։
Արդեն 10-րդ օրն է՝ մեր զինվորները մարտնչում են Արցախի ու Հայաստանի համար։ Ոմանք հոգնել են, կարիք ունեն հանգստի, ուժերը վերականգնելու, փոքր դադար առնելու։ Թերթին են դիմում զինվորների ծնողներ՝ հետաքրքրվելով, թե առաջնագծում կռվողների հերթափոխ լինելո՞ւ է։ Թերթը հարց է ուղղել ՊՆ եւ ստացել պատասխան․ «Զորամասի հրամանատարության որոշմամբ, ելնելով մի շարք հանգամանքներից, գործողություններում ներգրավված անձնակազմը կարող է տեղափոխվել […]
Հայաստան համահայկական հիմնադրամին փոխանցումներ կատարելիս ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած մեխանիզմը որոշակի դժվարություններ է առաջացրել: Խնդիրն այն է, որ փոխանցումները մերժվում են ԿԲ-ի կողմից եւ հետ են վերադարձվում նվիրատուներին՝ հաշվեհամարի եւ արժույթի անհամապատասխանության պատճառով: Այսինքն՝ եթե նվիրաբերություն անող անձը հիմնադրամի դոլարային հաշվեհամարին փորձում է ՀՀ դրամ փոխանցել, մերժվում է ԿԲ-ի կողմից եւ հետ վերադարձվում ՝ ավտոմատ […]
Համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան խոստանում է տնտեսական ծանր հետևանքներ ունենալ։ Ադրբեջանը ոչ միայն կորցնում է մարդկային կյանքեր, զրահատեխնիկա, այլև էական տնտեսական կորուստներ է կրում։ Ինչպես գիտենք, ադրբեջանական տնտեսությունը դիվերսիֆիկացված չէ և մեծապես կախված է էներգակիրների արտահանումից։ Երկրի ՀՆԱ-ի շուրջ 40 տոկոսը բաժին է հասնում նավթարդյունահանման ճյուղին: Այս դեպքում կարող է […]
Արցախում սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմի հենց առաջին օրվանից հանրությունը, կարծես թե, մոռացավ Հայաստանն ու աշխարհը փոթորկած կորոնավիրուսի մասին, մինչդեռ վարակը շարունակում է իրական վտանգ ներկայացնել հանրության և, առավել ևս, բժշկական ոլորտի համար: Ու ոչ մի վայրկյան չպետք է մոռանանք մեզ նետված այդ մարտահրավերի, աներևույթ թշնամու և պատերազմի այդ առաջնագծի մասին: Հայտնի է, որ թշնամու անմարդկային […]
Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, չունենալով արդյունավետ հարձակողական գործողություններ վարելու բավարար կարողություններ, արդեն երկրորդ օրն է, սկսել են դիմել ակնհայտ սադրանքների: Այս մասին տեղեկացնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Մասնավորապես, արցախա-ադրբեջանական ռազմական գործողությունների հարավային ուղղությունում ադրբեջանական ստորաբաժանումները մեծաթիվ խմբերով կուտակվում են անմիջապես արցախա-իրանական սահմանի երկայնքով (Արաքս գետի երկայնքով) և փաստացիորեն, պատսպարվելով այդ սահմանով, փորձում են առաջ […]
Թշնամու ահաբեկչական բանակն այս պահին անխնա ոչնչացվում է։ Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ «Փա ՛ռք Հայոց Բանակին»,-հավելել է նա։ Թշնամու ահաբեկչական բանակն այս պահին անխնա ոչնչացվում է։ Փա ՛ռք Հայոց Բանակին։
Երեկ առավոտյան խորհրդարանի նիստում ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը կոչ արեց ՀՀ իշխանություններին՝ փակ հանդիպում նախաձեռնել եւ պարզաբանել, թե օրեր շարունակ ինչ քննարկում է ընթանում Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաեւ Փաշինյանի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջեւ։ Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետը պարբերաբար հեռախոսազրույցներ է ունենում տարբեր երկրների ղեկավարների հետ, Պուտինի հետ չորս անգամ […]






























