14 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

Պեսկովը տեղեկություն չունի Ղարաբաղում ահաբեկիչների դեմ Ռուսաստանի հնարավոր գործողությունների մասին

Կրեմլը չի հաստատում տեղեկություններն այն մասին, որ Ադրբեջանի և Հայաստանի ռազմական հակամարտությունը դուրս է եկել Լեռնային Ղարաբաղի սահմաններից: «Ոչ, այդ տեղեկատվությունը չի հաստատվում», – ասել է Պեսկովը: Նա նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղում գտնվող սիրիացի զինյալները Ռուսաստանի խորը մտահոգության պատճառ են հանդիսանում: «Այս օրերին թեժ հակամարտության գոտում գրոհայինների առկայությունը մեծ վտանգ է ներկայացնում և […]

Կարեւոր․ Վերջին օրերին ունենք կորոնավիրուսով վարակվածների թվի շեշտակի աճ

Սիրելի՛ հայրենակիցներ, Արդեն 10 օրից ավել է՝ Հայոց բանակը պայքար է մղում ադրբեջանաթուրքական ագրեսորների ու նրանց վարձկան-ահաբեկիչների դեմ՝ հանուն բոլորիս ապրելու իրավունքի և Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի հարատևության։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Նա, մասնավորապես, գրել է. «Այս օրերին պետք է ամեն կերպ աջակցենք առաջնագծում կանգնած մեր հերոս զինվորներին: […]

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ իր աղոթքն ու օրհնությունը բերելու բուժվող զինվորներին

Հոկտեմբերի 6-ի երեկոյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ իր աղոթքն ու օրհնությունը բերելու կենտրոնում բուժվող զինվորներին, որոնց թվում նաև վիրավորում ստացած ավագ գնդերեց Հրայր սարկավագ Լալայանին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից։ «Նորին Սրբությունը զրուցել է յուրաքանչյուր զինվորի հետ և փոխանցել շուտափույթ ապաքինման իր […]

Վլադիմիր Պուտինը եւ Իլհամ Ալիեւը առաջին անգամ քննարկել են Լեռնային Ղարաբաղի շփման գծում առկա իրավիճակը

Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևը և Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի շփման գծում առկա իրավիճակը,հայտնում է ria.ru-ն: Ադրբեջանի նախագահը շնորհավորել է Ռուսաստանի նախագահին ծննդյան օրվա առթիվ: «Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը: Նախագահ Իլհամ Ալիևը և նախագահ Վլադիմիր Պուտինը մտքեր են փոխանակել ադրբեջանա-ռուսական հարաբերությունների […]

Զոհվել է Միքայել Հաջյանի որդին՝ Երվանդը. Ապրիլյան պատերազմին էլ զոհվել էր Երվանդի եղբայրը

Արցախում զոհվել է Արցախի հանրային ռադիոյի քաղաքական վերլուծաբան, լրագրող Միքայել Հաջյանի որդին՝ Երվանդ Հաջյանը։ Այս մասին տեղեկացանք գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանի ֆեյսբուքյան հանրագրից։ «Քիչ առաջ սև լուր ստացա. Զոհվել է Միքայել Հաջյանի որդին՝ Երվանդը. Ապրիլյան պատերազմին էլ զոհվել էր Երվանդի եղբայրը»,–գրել է Ղարաբաղցյանը։  

Նիկոլ Փաշինյանի պայմանը․TIME

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել TIME հանդեսին՝ ասելով, որ Հայաստանն ու Ղարաբաղը դարձել են քաղաքակրթական առաջնագիծ։ Հարցին, թե չի կարծում արդյոք, որ հակամարտության նախաշեմին իր կատարած գործողություններով նա սադրեց Ադրբեջանին, Փաշինյանը պատասխանել է, որ իշխանության գալուն պես նա պատմական կոչ արեց` առաջարկելով հակամարտության լուծման նոր բանաձև, որը պետք է բավարարեր ինչպես ադրբեջանցիներին, այնպես էլ հայերին: […]

Հայաստանի 2020թ․ տնտեսական անկումը կհասնի 6․3%-ի․ ՀԲ

Հրապարակվել է Համաշխարհային բանկի Եվրոպա և Կենտրոնական Ասիա (ԵԿԱ) տարածաշրջանի տնտեսական զարգացումների զեկույցը (Աշուն, 2020): Ըստ այդմ՝ այս տարի մեր տարածաշրջանի տնտեսություններն 4․4 %  անկում կգրանցեն։ 2008-ի գլոբալ ֆինանսական ճգնաժամից ի վեր սա ամենածանր տնտեսական անկումն է։ Կանխատեսվում է, որ աճը կվերականգնվի 2021-ին՝ 1.1 % -ից 3․3 % -ի սահմաններում։ Համավարակով պյմանավորված անկումը շուրջ 6 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ