13 Հունիսի, Saturday, 2026
KFC

Արխիվ

Անհապաղ պետք է քայլեր ձեռնարկել Գանձասարի, Ամարասի, Դադիվանքի կոթողները պաշտպանելու համար. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծությունից հետո անհապաղ պետք է քայլեր ձեռնարկել Գանձասարի, Ամարասի, Դադիվանքի եւ Արցախի այլ հոգեւոր եւ մշակութային կոթողների նկատմամբ միջազգային պատկան մարմինների, մասնավորապես՝ UNESCO-ի ուշադրությունը հրավիրելու ուղղությամբ»։

Կարող է՝ օրվա վերջին Արծրուն Հովհաննիսյանը շատ կարևոր լուր տարածի. Անդրանիկ Քոչարյանն ակնարկում է հրադադարի մասի՞ն

Կարող է՝ օրվա վերջին Արծրուն Հովհաննիսյանը շատ կարևոր լուր տարածի, բայց պատերազմը կավարտվի այն ժամանակ, երբ կսկսվեն բանակցությունները, լրագրողների հետ զրույցում ասաց իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: «Բանակցություններ կլինեն այն ժամանակ, երբ հակառակորդը կհասկանա, որ իր գործողություններն անիմաստ են», – ասաց նա: Պատգամավորը միաժամանակ շեշտեց կարող ուժերի՝ բանակին նյութապես օգնելու կարևորությունը:

«Ուզում եմ խնդրել, որ բոլորիդ հիշողություններում Ալբերտը մնա անսահման լավատես». Զոհվել է հայտնի լուսանկարի տղան

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է համացանցում լայն տարածում գտած լուսանկարի տղան՝ Ալբերտ Հովհաննիսյանը։ «Իմ որդին՝ Ալբերտ Հովհաննիսյանը, ում լուսանկարն այս օրերին լայն տարածում գտավ ողջ աշխարհում և հարազատ դարձավ շատերիդ համար, անմահացավ: Անչափելի ու անհատակ է իմ ու իմ ընտանիքի ցավը: Օրեր շարունակ նրանից որևէ տեղեկություն չունեինք, բայց շատերդ մեր ընտանիքի հետ էիք՝ […]

Սարգիս Գրիգորյան, Արմեն Սիմոնյան, Սիմոն Թորոյան, Գարեգին Թորոսյան, Լևոն Մելքոնյան, Միսակ Պետրոսյան. հակառակորդին ոչնչացրած տղերքը

Ռազմի դաշտում իրենց վարպետությամբ ու հաղթանակի հասնելու վճռականությամբ աչքի են ընկնում նաև մեր  հակատանկային ստորաբաժանումները. ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը անուններ է ներկայացրել։ N զորամասի հակատանկային մարտկոցը հակառակորդի լայնածավալ հարձակման, թեժ մարտերի ու հրետակոծության պայմաններում, հմտորեն կազմակերպելով անվտանգ տեղաշարժերն ու դիրքավորումը, ոչնչացրել է հակառակորդի բազմաթիվ զրահատեխնիկա և կենդանի ուժ` հնարավորություն տալով մեր ստորաբաժանումներին կատարել մարտական խնդիրները: […]

Լեռնային Ղարաբաղում կարգավորման համար Ռուսաստանը երկխոսություն է վարում տարբեր մակարդակներում․ Պեսկով

Լեռնային Ղարաբաղում կարգավորման համար Ռուսաստանը երկխոսություն է վարում տարբեր մակարդակներում, այդ թվում` ամենաբարձր, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է« ՌԻԱ Նովոստի»-ն: «Երկխոսությունը շարունակվում է տարբեր մակարդակներում, այդ թվում` ամենաբարձր: Ավելին չեմ կարող ասել»,- լրագրողներին ասել է Պեսկովը:    

Նիկոլ, ես ասում էի Թուրքիան ուզում ա նոր ցեղասպանություն անել , դու ասում էիր չկա նման բան

Ճիշտ ես Նիկոլ դավաճանները տեղ չունեն մեր շարքերում , առավել ևս պատերազմի ժամանակ , իսկ մեր պետությունների և ժողովրդի դավաճանները Արևմուքից գրանտ ծծելով հայ-ռուսական հարաբերությունները փչացնող , հայ-ռուսական հարաբերությունների դեմ վայրահաչող բաշիբոզուկներն են , և եթե ուզում ես ազատել մեզ դավաճաններից հանձնարարիր ԱԱԾ-ի նոր ղեկավարին , որպես պետական դավաճանների կալանավորել դրանց… Կամ էլ բոլոր հակառուսներից […]

Մի կրկնեք նորից նույն սխալը սև-սպիտակ մտցնելով։ Մարդիկ տեսնում են էս օրերին ով ոնց պահեց իրան, երկրորդը՝ դա մեկ ա չի փրկելու․ փորձագետ

Ամենավատ միտքը, որ հիմա կարար ծագեր, ընդդիմության վրա հանրության նեգատիվը ուղղելն ա։ Մի արեք, պատերազմ ա երկրում, մի կրկնեք նորից նույն սխալը սև-սպիտակ մտցնելով։ Նախ, մարդիկ տեսնում են էս օրերին ով ոնց պահեց իրան, երկրորդը՝ դա մեկ ա չի փրկելու էն հարցերից, որոնք տրվելու են պատերազմից հետո ու էդ հարցերը հանրությունն ա տալու։ Ադրբեջանագետ Անժելա […]

«Հաղթելու ենք…Թարգեք շոուն․․․».Մարգարիտ Եսայան

 ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Դիրքը թողնողի մերը, ապրիլյանի լույս Ռոբերտ Աբաջյանն է ասել, ու չհավատաք, անգամ մտքներիդ ծայրով չանցնի, թե հայ զինվորը դիրքը կթողնի … Չհավատաք․․․   Հայ զինվորի ու հրամանատարի ցավը տանեմ․․․   Հաղթելու ենք…Թարգեք շոուն․․․»

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ