13 Հունիսի, Saturday, 2026
KFC

Արխիվ

Շատ լավ հասկանում են, թե ինչ դաժան հարցեր են իրենց առաջ դրվելու․ Հրապարակ

«Հրապարակի» զրուցակիցը Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն է։ – Տիկին Սեյրանյան, Արցախում իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողներին հակառակորդի կողմից թիրախավորելու դեպքերի վերաբերյալ Ժուռնալիստների միությունը դիմե՞լ է միջազգային կառույցներին։ – Մենք քանի օր շարունակ կոչեր ենք հրապարակում տարբեր լեզուներով, որոնք տեղադրված են նաեւ Հայաստանի ժուռնալիստների միության ֆեյսբուքյան էջում, եւ տրամադրել ենք լրատվամիջոցներին։ Դրանք ուղղված են հիմնականում միջազգային […]

Սարսափելի վիճակագրություն։ Կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 718–ով, 9 մահ

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 718–ով և դարձել 544735։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը: Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում են ստանում 7855 մարդ (+507), կատարվել է 31649723 (+3656) թեստավորում, առողջացել են վարակվածներից 45110–ը։ Գրանցվել է մահվան 1004 (+9) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն անփոփոխ է` 302։

Կենաց-մահու կռվում ՝ քաղաքական հաշվարկներով, անձնական սիմպատիայով ․ Հայելի

Պատերազմի առաջին իսկ օրերից Հայաստանից Արցախ շտապեցին պատերազմի երբեմնի հրամանատարներ, գեներալներ, պատերազմի բովով անցած, հաղթանակած նախկին ղեկավաներ եւ այլք իրենց գիտելիքներով, հմտությունով եւ փորձով աջակցելու մեր ընդհանուր հայրենիքին: Սակայն նույնիսկ պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանը մի կողմ չի դրել նախկինների նկատմամբ իր վրիժառությունը եւ Արայիկ Հարությունյանին սպառնացել է՝ որեւէ մեկին թույլ չտալ խառնվել ռազմը վարելու գործընթացին: […]

Հյուսիսային և հարավային ուղղություններում վերսկսվել են մարտական գործողությունները. ՊԲ

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է կայուն-լարված: Այս մասին հայտնում են Արցախի Պաշտպանության բանակից։ Օպերատիվ-մարտավարական իրադրությունն էական փոփոխությունների չի ենթարկվել: Առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգություններ, հրթիռա-հրետանային հարվածներ: Ներկա պահին հյուսիսային և հարավային ուղղություններում վերսկսվել են մարտական գործողությունները: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն տիրապետել իրադրությանը և իրենց հմուտ գործողություններով ճնշում հակառակորդի ակտիվությունը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ