16 Մայիսի, Saturday, 2026
KFC

Արխիվ

Հադրութում շրջափակվել ու ոչնչացվում է ադրբեջանական դիվերսիոն խումբը. ՊԲ

Նախքան հումանիտար հրադադարի հաստատումը ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ, հաղորդում են Պաշտպանության բանակից։ «Չնայած հրադադարի հաստատումից անցել է շուրջ 3 ժամ՝ ներթափանցած խմբի շրջափակման և ոչնչացման գործողությունները շարունակվում են: Ռազմաճակատի մյուս հատվածներում համեմատաբար հանգիստ է: Ադրբեջանական կողմի գործողությունները, ըստ երևույթին, թելադրված են Հադրութը գրավելու մասին Ադրբեջանի նախագահի նախօրեին կատարած հայտարարությունը ապացուցելու […]

Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հոկտեմբերի 12-ին՝ ժամը  12:00-ին,  «Հենարան»  մամուլի ակումբում կհյուրընկալվի ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը: ԹԵՄԱ՝  Արցախյան պատերազմ. հայերի Ցեղասպանություն. թշնամու ձեռագիրը 100 տարի անց. հայրենազրկում. ունեցվածքի յուրացում:

Այժմ կարեւորը կրակի ամբողջական դադարեցման հասնելն է. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Մոսկվայում հրադադարի հաստասման պայմանավորվածություն ձեռք բերվեց։   Մի քանի դիտարկում այնուամենայնիվ.   Ռուսաստանը Հարավային Կովկասում ամրագրվում է որպես ամենաազդեցիկ խաղացող։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փոփովություն չի նախատեսվում, ներառյալ Թուրքիայի հնարավոր համանախագահություն։   Արցախի Հանրապետության մասնակցությունը բանակցություններին եւս նախատեսված չէ։ Նշված չէ զորքերի /ադրբեջանականի մասին […]

Ադրբեջանի զինված ուժերը կրակի տակ են պահում Հադրութ քաղաքը. Շուշան Ստեփանյան

ՊԲ ստորաբաժանումները կասեցնում են հարավային թևում հակառակորդի ձեռնարկած գրոհները։ Միաժամանակ, Ադրբեջանի զինված ուժերը կրակի տակ են պահում Հադրութ քաղաքը, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե հայկական կողմը կրակ է վարում Թարթառի և Աղդամի շրջանների ուղղությամբ, հերթական կեղծիքն է», – գրել է նա: Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի պաշտպանության բանակի […]

Ադրբեջանական ստորաբաժանումները 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ.ՊԲ-ն դիմում է համապատասխան միջոցների

Անտեսելով հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը, ադրբեջանական ստորաբաժանումները 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ, հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան ստեփանյանը: «Արցախի ՊԲ ստորաբաժանումները դիմում են համապատասխան միջոցների՝ կասեցնելու հակառակորդի գրոհը», – հայտնում է նա: Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին տրված է կրակի դադարի հրաման: Նշենք, […]

Հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ. կա զոհ. Արծրուն Հովհաննիսյան

Կապան քաղաքին չեն հարվածել, այլ հատվածին է եղել հարվածը։ Հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ Երիցվանք գյուղական համայնքի, նաև Հայաստանի Սյունիքի մարզի, Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ: Կա մեկ զոհ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ ուղղելով ավելի վաղ իր կողմից արված գրառումն առ այն, որ հրթիռային հարվածներ են հասցվել Կապանին:  […]

Եւս 28 հավերժի ճամփորդ հանուն հայրենյաց։ ՊԲ-ն զոհերի անուններ է հրապարակել

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները   Պետրոսյան Ստեփան Զոհրակի, ծնվ. 1994թ. Պահեստազորային Պողոսյան Արշավիր Աշոտի, ծնվ. 1966թ. Թևանյան Դավիթ Սամվելի, ծնվ. 1989թ. Գոգինյան Տիգրան Էդվարդի, ծնվ. 1990թ. Մելիքսեթյան Վահե Սամվելի, ծնվ. 1988թ. Շուշանյան Նարեկ Արայիկի, ծնվ. 2000թ. Եղիազարյան Էրիկ Էդուարդի, ծնվ. 2001թ. Սարգսյան Պողոս Արտյոմի, ծնվ. 2001թ. Ավետիսյան Գեղամ Ալբերտի, ծնվ. 2000թ. Սողոյան […]

Հաղթանակի աղոթք

«Տէր, եթէ զշրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զօրհնութիւնս Քո»: Սաղմոս ԽԱ 17 Գոհությո՛ւն Քեզ, Տե՛ր Աստված մեր, որ շնորհարեցիր մեզ՝ գտնվելու սրբություն ճառագող Քո Տաճարում, որի քարեղեն պատերի մեջ կարդում ենք մեր հայրերի հավատքի հոգեղեն ներկայությունը: Փա՛ռք Քեզ, Տե՛ր Աստված, որ եղար ոգեշնչողը, մարտակիցն ու առաջնորդողը հայոց պատերազմի: Փա՛ռք Քեզ, Երկնավո՛ր Տեր, որ հավատարիմ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ