16 Մայիսի, Saturday, 2026
KFC

Արխիվ

ՏԱՍՍ գործակալությունը աշխատանքից ազատել է ադրբեջանցի քաղաքագետին խայտառակ հայտարարությունների համար

Սոլովյովի հաղորդման հյուրը ցուցադրեց Ադրբեջանի իրական դեմքն ուղիղ եթերում: Հաղորդման հյուրերը կոպիտ արձագանքեցին քաղաքագետի բարբաջանքին… Ի դեպ, Սաադաթ Քադիրովան, ով հանդիսանում էր ՏԱՍՍ-ի՝ դիվանագիտական կառույցների հետ աշխատանքի բաժնի ղեկավարը, ազատվել է աշխատանքից այն բանից հետո, երբ երեկ հայտարարել է հեռուստաեթերով, որ Ադրբեջանը ճիշտ է արել, որ հարվածել է Շուշիի Ղազանչեցոնց եկեղեցուն։ 

«Ես հենց հիմա Հադրութում եմ և չգիտես ինչու մենակ հայերի եմ տեսնում». Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ես հենց հիմա Հադրութում եմ և չգիտես ինչու մենակ հայերի եմ տեսնում»։ Հիշեցնենք, Բաքվի բռնապետը հայտարարել է, թե գրավել է Հադրութը։ 

Մոսկվայում մեկնարկեց Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը

Մոսկվայում մեկնարկեց Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Նախարարները հանդիպում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կոչով։ Հանդիպման օրակարգում ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակման հարցերն են:

Մեր հրետանու անվրեպ հարվածներից հետո թշնամու շարքերում նահանջի համար ասկյար չի մնացել. ԱՀ նախագահի խոսնակ

Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մեր հրետանու անվրեպ հարվածներից հետո թշնամու շարքերում նահանջի համար ասկյար չի մնացել»:

Մարտական դիրքերից ձեզ հայտարարում եմ․ ոչ մի հայ զինվոր չի լքել իր դիրքը. Արթուր Դանիելյան

«Ադեկվադ» կուսակցության ֆեյսբուքյան էջի գրառումը. «13 օր կապի բացակայությունից հետո քիչ առաջ առաջնագծից զանգահարեց Արթուր Դանիելյանը և փոխանցեց հետևյալը. «Վերջին օրերին Ադրբեջանը սկսել է լուրջ գրոհ հայկական դիրքերի ուղղությամբ, սակայն թե´ մարդկային, թե´ տեխնիկայի մեծ կորուստներով հետ է շպրտվել հայկական զինուժի կողմից։ Սա հաջողվում է անել նաև այն պատճառով, որ մենք բոլորս մի բռունցք ենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ