12 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

Արխիվ

Լուսադեմին թշնամին վերսկսել է բնակչության թիրախավորումը. ծանր հրետանի է կիրառվել Մարտունիում, հրետակոծվել է Շուշին

Կեսգիշերից հետո Արցախի խաղաղ բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստ իրավիճակը։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԻ պետական ծառայությունից։ «Լուսադեմին թշնամին վերսկսել է խաղաղ բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը։ Մասնավորապես, ծանր հրետանի է կիրառվել Մարտունի քաղաքում և ամենատարբեր զինատեսակներով հրետակոծվել է Շուշին։ Տուժածների և ավերածությունների վերաբերյալ տվյալները ճշտվում են»,-ասված է հաղորդագրության մեջ:  

Ժամանակավոր փակ կլինի Բերձորի ուղղությունը

Պաշտոնական հաղորդագրություն տարածեցինք, որ զուտ քաղաքացիների անվտանգությունից ելնելով` քաղաքացիների համար ժամանակավոր փակ կլինի Բերձորի ուղղությունը: Այսօր մենք, իհարկե, չեզոքացրել ենք այդ խմբին, բայց կարող է որոշակի վտանգ լինել, ուղղակի չենք ուզում ռիսկի ենթարկել: Արցախը Հայաստանի հետ կապող երկու-երեք այլ ճանապարհ կա, կարող եք օգտվել այդ ճանապարհներից:   Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը․ Բայրամով

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Twitter-ի իր էջում գրել է․ «Մեր տարածաշրջանում մեզ հարկավոր է փոխզիջումների վրա հիմնված խաղաղություն։ Իր կողմից Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը»։

Ի՞նչն է Թրամփին ստիպում «ատամներով պահել» Էրդողանին

«Ալ Ահվալ» պարբերականում հետաքքնիչ լրագրող Դեվիդ Ֆիլիփսը գրում է, որ Թրամփ Կորպորացիան ստացել է 14մլն ԱՄՆ Դոլլար՝ Ստամբուլի «Թրամփ Աշտարակների» վրա Թրամփի անունն օգտագործելու թույլտվության դիմաց։ Ադրբեջանցի օլիգարխներ ևս միլլիոն եր են վճարել Թրամփին՝ գեղեցկության մրցույթը Բաքվում անցկացնելու դիմաց։ MSNBC-ն հետաքրքիր հետաքննություն է կատարել և արդյունքում եզրակացրել, որ Թրամփ Կորպորացիան 119 թուրքական ընկըրություններում սեփականատիրոջ փայաբաժիններ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ