Եթե մեր հայրենակիցը եկել է ու կամավոր պիտի գնա զենք վերցնի, մի՛ խեղդեք ու 20 հազար դրամ մի՛ պոկեք․ Նաիրա Զոհրաբյանն ահազանգում է
ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Իջնում եմ Մոսկվայից Երեւան եկող ինքնաթիռից։ Նույն չվերթով Ռուսաստանից Երեւան են վերադառնում մեր հարյուրից ավելի հայրենակիցներ։ Վերադարձողներից երկու երիտասարդ դեռ ինքնաթիռում ասացին, որ գալիս են Երեւան ու հենց հաջորդ օրը որպես կամավոր մեկնելու են Արցախ։ Մեկնելու են կռվելու, պաշտպանելու մեր հայրենիքը։ Մոտենում ենք […]





































