Ես ճանաչում եմ Արցախը. Ռուբեն Վարդանյան /տեսանյութ/
Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած, Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած, Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին, Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին, Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով, Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով, Իմ նո՜ր հայրենիք, Հըզո՜ր հայրենիք․․․
Այսօր՝ ժամը 10:30-ի սահմաններում, թշնամական ուժերը արևելյան հատվածում զրահապատ մեքենաների կիրառմամբ ձեռնարկել են հարձակման փորձ, հայտնում են Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից: ՊԲ ստորաբաժանումների ու պահեստազորայինների գրագետ գործողությունների արդյունքում հակառակորդը, մարտադաշտում թողնելով 1 զրահամեքենա, 1 բեռնատար մեքենա և մեծ քանակությամբ կենդանի ուժ, հետ է շպրտվել: Օպերատիվ իրադրությունը շարունակում է մնալ ՊԲ վերահսկողության ներքո:
Այսօրվա իրավիճակն առավել ընդգծում է մեկ պարզ գերակայություն. Արցախը որևէ ապագա չունի Ադրբեջանի կազմում, չի ունեցել ու չունի, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ «Նման իրավիճակը նշանակում է՝ Արցախն առանց հայերի, դա չի լինելու։ Սա առավել ընդգծված է այսօր։ Չեմ կարծում, որ կա որևէ հայ, որը կարող է համակերպվել որևէ մտքի հետ՝ […]
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում այս պահին չի նախատեսվում, խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ «Չեմ կարող ասել, որ այս պահին Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված է։ Երբ կնախատեսվի, բնականաբար, կհայտարարենք», – ասաց նախարարը։ Մնացականյանի խոսքով՝ նույնը վերաբերում է նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։
Հրետակոծվում են Բերձոր և Շուշի քաղաքները` հարակից բնակավայրերով, հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից: Ըստ հաղորդագրության, այստեղ միացված է տագնապի ազդանշանը։ Տուժածների մասին առայժմ տվյալներ չկան։
Այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում՝ մարտի դաշտում, դա աշխարհագրական մարտահրավեր է, ԱԺ-ում այսօր պատգամավորների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ «Այդ առումով է, որ մենք ունենք իրավիճակ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մեր գործընկերների հետ միասին շարունակելու ենք աշխատել, որպեսզի կարողանանք անհրաժեշտ արդյունքների հասնել՝ մեր տարածաշրջանում կայունությունը և խաղաղությունը վերականգնելու […]
Նոյեմբերի 5-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 99 563 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 2413-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 60 135 (+1324) մարդ, այս պահին բուժվում է 37 562-ը (+1060): Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1866 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1476 (+28), այլ պատճառներով՝ 390 (+1): Մեկ օրում մահացել է 29 մարդ:
Նոյեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը ճակատային գծի բոլոր ուղղություններում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊԲ-ն: Թշնամական ուժերը առանձնակի ակտիվություն են դրսևորել արևելյան, հարավ-արևելյան ու հարավային ուղղություններում: Հակառակորդի գրոհային խմբերի կողմից ձեռնարկված բազմակի գրոհները ՊԲ ստորաբաժանումների կողմից հաջողությամբ կասեցվել են: Թշնամին կրել է մարդկային ուժի և զինտեխնիկայի լուրջ կորուստներ: Հակառակորդը երկու […]
























