15 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

Արխիվ

Ղարաբաղյան հակամարտության ռիսկերն անվերահսկելի են դառնում, կորուստները ժամ առ ժամ են աճում․ Մարտին Շյուպ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Ժնևում Եվրասիայի տարածաշրջանային ղեկավար Մարտին Շյուպը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․ «Հազարավոր քաղաքացիական անձանց հետ ԿԽՄԿ-ն այսօր ևս ականատես է եղել առաջնագծի երկու կողմում ծանր գնդակոծությունների, որոնք հանգեցրել են մահերի, ավերածությունների, վիրավորումների և  ծանրագույն վշտի։ Այս ամենն անընդունելի է։ Դժբախտաբար, գնդակոծության հետևանքով այսօր զոհվել է նաև մեր կամավորներից […]

Եվրոպական միությունը կոչ է անում Բաքվին և Երևանին անհապաղ բանակցություններ սկսել

Եվրոպական միությունն անընդունելի է համարում այն փաստը, որ հրադադարի ռեժիմի երեք պայմանավորվածությունից հետո, որոնք իրականացվել են Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջնորդությամբ, շարունակվում են մարտերը Լեռնային Ղարաբաղում և դրա հարևանությամբ և հայտնվում են ավելի ու ավելի շատ հաղորդագրություններ քաղաքացիական զոհերի մասին, ասվում է Եվրոպական արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ: «Եվրամիությունը հակամարտող կողմերին հիշեցնում է միջազգային […]

Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է ևս 51 զինծառայող

Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է ևս 51 զինծառայող։ Հայկական կողմի զոհերի ընդհանուր թիվը 1119 է։ Մալինցյան Արսեն Սամվելի, ծնվ. 1973թ. Պահեստազորային Մարության Վրեժ Արտավազդի, ծնվ. 1970թ. Շահբազյան Արա Խաչատուրի, ծնվ. 1982թ. Գևորգյան Գևորգ Արմենի, ծնվ. 1999թ. Ղարիբյան Սեյրան Սրապի, ծնվ. 1998թ.   Խաչատրյան Սամվել Գևորգի, ծնվ. 1999թ. Գասպարյան Նորիկ Արմենի, ծնվ. 1998թ. Խաչատրյան […]

Այստեղ կրկին նոր կյանքեր են ծնվելու. Սամվել Կարապետյանը կվերականգնի Ստեփանակերտի ծննդատունը

«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ կվերականգնի Ստեփանակերտի հիվանդանոցի ծննդատունը, որը ռմբակոծվել էր երեկ ադրբեջանական զինուժի կողմից, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ «Ուզում եմ Արցախի բնակիչներին վստահեցնել, որ անպայման Ստեփանակերտում նոր ժամանակակից ծննդատուն ենք նորից կառուցելու: Այստեղ կրկին նոր կյանքեր են ծնվելու», – հայտարարել է Սամվել Կարապետյանը։  

Արտաքին գործերի նախարարները Վաշինգտոն էլ գնացին, սակայն ի՞նչ արեցին, վերադարձան և կրկին սկսեցին սպանել իրար․ Ժողովուրդ

Այսօր Ժնևում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Մինսկի խմբի համանախագահների հետ: Հանդիպման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Վաշինգտոնում հանդիպումներից հետո, որտեղ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին, որ իրենք և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնել են կրկին հանդիպել հոկտեմբերի 29-ին Ժնևում՝ քննարկելու, համաձայնեցնելու և դեռևս հաստատվելիք ժամանակացույցի համաձայն սկսելու իրագործել բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի, […]

Ո՞վ է խանգարում։ Թշնամին հասել է Սյունիքի դարպասներին, սակայն ռազմական ստրատեգներին լիովին չեն ներգրավում ռազմական շտաբի աշխատանքներում․ Հրապարակ

Թեեւ թշնամին հասել է Սյունիքի դարպասների մոտ, եւ մի քանի օր է՝ ռազմական գործողություններ են սկսվել նաեւ Հայաստանի սահմանագծին, սակայն Արցախի  հերոսներին, մարդկանց, ովքեր ռազմական ստրատեգներ են եւ կարող են բեկում առաջացնել պատերազմում, լիովին չեն ներգրավում ռազմական շտաբի  աշխատանքներում։ Խոսքը Վիտալի Բալասանյանի, Արշավիր Ղարամյանի, Լեւոն Մնացականյանի եւ մյուսների մասին է։ Նրանք այս ընթացքում լոկալ մարտեր […]

Էրդողանի վիճակը բարդանում է․ Փաստ

Շատ փորձագետների կարծիքով՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ վերջին շրջանում առավել հիստերիկ ու ամբարտավան կեցվածքի պատճառներից մեկն էլ ներքին չափազանց անկայուն վիճակն է, որն օրեցօր ավելի է բարդանում: Նախ՝ թուրքական լրատվամիջոցների տարբեր տեղեկություններից պարզ է դառնում, որ այստեղ լուրջ ներքաղաքական բախումներ են սկսվել, որոնք սպառնում են առավել խորանալ. ինչպես ասում են՝ քաղաքական ուժերը պարզապես իրար «միս են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ