12 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

Արխիվ

Միայն իմ ԱԺ գնալը հարց չի լուծում և պետք է շատերիս գնալը․ Սոֆյա Հովսեփյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆյա Հովսեփյանը Facebook-ում գրել է, որ ինքն ու պատգամավորների մեծ մասը տեղյակ չեն եղել երեկ իրենց անունից հրապարակված հայտարարությունից։ «Շտապեմ տեղեկացնել, որ տանը նստած չեմ եղել և ոչ էլ թաքնվել եմ մարդկանցից, քանի որ դա իմ ոճը չէ, այլ գործել եմ, գործում եմ և պետք է գործեմ։ Այսօր ունեցել եմ […]

Վիտալի Բալասանյանի հետ քննարկեցինք իրավիճակը, բազում շանսերի ուղիներ մատնանշեց․ Թագուհի Թովմասյան

Իմքայլական պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է․ «Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի հետ ևս քննարկեցինք Արցախում և Հայաստանում առկա իրավիճակը։ Անուղղելի լավատես են ղարաբաղցիները։ Էնպիսի ծրագրեր են գծել՝ երկրի զարգացման համար, որ զարմանալի է, թե ինչպես են այդքան արագ կողմնորոշվում նոր իրավիճակներում։ Ու դեռ հորդորում էր, թե դուք ՀՀ ԱԺ նիստերը մի տապալեք, գնացեք աշխատանքի։ Մի խոսքով. […]

Երևանի օդային տարածքում թուրքական Բայրաքթարի հայտնվելու մասին լուրերը կեղծ են. ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ

Երևանի օդային տարածքում թուրքական Բայրաքթարի հայտնվելու մասին լուրերը կեղծ են: ՀՀ ՊՆ-ն դիմել է ԱԱԾ բացահայտելու ստահոդ լուրի աղբյուրն ու տարածողներին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը: «ՀՀ ԶՈւ ՀՕՊ ուժերը ՌԴ օդատիեզերական պաշտպանության ուժերի հետ համատեղ պատսպարել են ՀՀ և Արցախի օդային տարածքը, այն թռիչքների համար փակ գոտի է, բացառություն են զինվորական […]

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 2132 նոր դեպք

Հայաստանում նոյեմբերի 12-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 112 680 դեպք, որոնցից 70 130-ն` առողջացած, 1668-ը` մահվան ելքով (ավելացել է 32-ով): Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 40452 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 453033 թեստավորում: Այսպիսով` մեկ օրում կատարվել է 4583 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2132 նոր դեպք, […]

«Նիկոլ, ստորագրածդ փաստաթղթով Քարվաճառը նոյեմբերի 15-ին հանձնում ես». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլ, ստորագրածդ փաստաթղթով Քարվաճառը նոյեմբերի 15-ին հանձնում ես։ Ասեմ քեզ, որ երեկ այնտեղ եմ եղել։ Շատ մարդկանց հետ հանդիպել՝ գործարարներից ուղղակի գյուղատնտեսությամբ զբաղվողների։ Չասեմ, թե քեզ, քո մասին ինչեր են խոսում, ինչ քֆուրներով։ Բայց այս աղետին զուգահեռ ինձ մի հարցադրում էին անում։ Ասում էին՝ փաստաթուղթ ստորագրողը, որ այդ ժամետներն է […]

«Չեղավ ընկերներ, էդպես չեն կառավարում, համաձայն չենք, էդպես արդար չէ». Վահրամ Միրաքյան

Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մենք` ժողովուրդով հավաքվել, մեզ ղեկավար ենք ընտրել (ամեն դեպքում մեծամասնությամբ), աշխատում ենք, հարկեր ենք տալիս, որ իրենք աշխատավարձ ունենան, պադավատ ունենան, օգնականներ ու կաբինետ ունանան ու ամենակարևորն է` մեզ ղեկավարեն, մենեջ անեն: Բայց պարզվում է, որ էլի մենք ենք մեղավոր, ժողովուրդը: Մենք ենք մեղավոր, որ դավաճաններ կան (բայց դավաճաններին […]

70 միլիոն դրամ՝ Արթուր Աղաբեկյանից. ինչի վրա են ծախսվում նվիրատվությունները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը հիմնադրամից 20 մլն դրամ է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, 10 մլն դրամ՝ 1000 դրամների հիմնադրամին, եւ 40 մլն դրամ էլ տրամադրել է Արցախի կառավարությանը: Հիշեցնենք, որ Արցախում սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի օրերին հայտարարություններ եղան, որ նրանք, ովքեր ուզում են այս կամ այն […]

Երևան-Էջմիածին մայրուղում ոստիկանները կանգնեցրել են Երևան եկող ժողովրդին. ճանապարհ փակելով ու խաբելով փորձում է մնալ և կործանել Հայաստանի ապագան. Կարեն Վրթանեսյան

Երևան-Էջմիածին մայրուղու՝ Արգավանդի խաչմերուկ չհասած հատվածն է, հենց հիմա, ոստիկանները կանգնացրել են Երևան գործի եկող ժողովրդին։ Այս մասին գրառում է կատարել և կից տեսանյութ հրապարակել «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը: «Ճանապարհ փակելով ու խաբելով եկավ իշխանության, ճանապարհ փակելով ու խաբելով փորձում է մնալ իշխանության և կործանել Հայաստանի ապագան։ Բայց ժողովրդին այլևս խաբել չես կարող»։

Ի՞նչ ընթացակարգեր են գործում. «Հրապարակ»

«Խորհրդարանական խմբակցությունները վարչապետին անվստահություն հայտնելու պահանջով արտահերթ նիստ էին նախաձեռնել, որը չկայացավ։ Սակայն մինչ այդ պետք է չեղարկել ռազմական դրության մասին որոշումը, քանի որ այդ ժամանակ ՀՀ օրենսդրությունն արգելում է վարչապետի հրաժարականը։ Իսկ ի՞նչ ընթացակարգեր են այս 2 գործընթացի համար պահանջվում։ Ռազմական դրությունը վերացնելու կամ միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարելու համար նախ պետք է արտահերթ նիստ […]

Ովքեր են ցանկացել, որ թուրք «խաղաղապահներ» տեղեկայվեն հակամարտության գոտում. «Փաստ»

«Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտնի հայտարարությունից ընդամենը ժամեր անց թշնամական պետությունները սկսեցին հայտարարել, թե ռուսական խաղաղապահների հետ կանգնելու են նաև թուրք «խաղաղապահները»: Սա նույն օրը հերքեցին թե՛ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, թե՛ Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակը: Այդուամենայնիվ, թուրք-ադրբեջանական տանդեմը չի հանդարտվում և շարունակում է այս թեզն առաջ մղել: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս թեման բավականին բուռն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված