18 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Արխիվ

ՊԲ կողմից ընթանում են թշնամական դիվերսիոն խմբերի որոնողական գործողություններ. Շուշի-Բերձոր ճանապարհի որոշ հատվածներ փակ են

Ներկա պահին ՊԲ ստորաբաժանումների կողմից թշնամական դիվերսիոն խմբերի հավանական ներթափանցման ուղղություններում ընթանում են որոնողական գործողություններ, հայտնում են Արցախի Պաշտպանության բանակից։  Այս ամենով պայմանավորված՝ Շուշի-Բերձոր ճանապարհի որոշ հատվածներ միայն քաղաքացիական բնակչության համար ժամանակավորապես փակ են:

Սորոսն իր աջակցությունն է առաջարկել Ալիևին

Politik.am-ը գրում է. «Մենք արդեն տեղեկացրել էինք, որ ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսն ամիսներ առաջ հոդված էր հրապարակել, որով առաջարկել էր արևմտյան երկրներին աջակցել Թուրքիային՝ Ռուսաստանի դեմ պայքարում։ Քաղաքական որոշ շրջանակներ կարծում են, որ նույն տրամաբանությամբ Սորոսը օգնում է Թուրքիային նաև Արցախում տեղի ունեցող զարգացումների մասով։ Օրերս քրդալեզու «ՌոժՆյուզ» լրատվականը հրապարակել է մի հոդված, ըստ որի […]

Եթե մեր հայրենակիցը եկել է ու կամավոր պիտի գնա զենք վերցնի, մի՛ խեղդեք ու 20 հազար դրամ մի՛ պոկեք․ Նաիրա Զոհրաբյանն ահազանգում է

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Իջնում եմ Մոսկվայից Երեւան եկող ինքնաթիռից։ Նույն չվերթով Ռուսաստանից Երեւան են վերադառնում մեր հարյուրից ավելի հայրենակիցներ։ Վերադարձողներից երկու երիտասարդ դեռ ինքնաթիռում ասացին, որ գալիս են Երեւան ու հենց հաջորդ օրը որպես կամավոր մեկնելու են Արցախ։ Մեկնելու են կռվելու, պաշտպանելու մեր հայրենիքը։ Մոտենում ենք […]

Տող գյուղում ադրբեջանցիները քաղաքացիական անձի են գլխատել

Ադրբեջանում հայատյացությունն ու քսենոֆոբիան այնքան են արմատացած, որ ցանկացած հայի սպանելը, գլխատելը ողջունելի է համարվում լայն հասարակության շրջանում, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության ՄԻՊ Արտակ Բեգլարյանը: Այս մասին գրում է aysor.am-ը։ «Այս համատեքստում կուզեի անդրադառնալ վերջին օրերին արձանագրված մի դեպքի, երբ միջազգային մի լրագրողի Տող գյուղի բնակիչներից մեկը, ով մազապուրծ փախել էր, վկայել է, […]

«Դավաճանությունով Քննչական կոմիտեի վարույթում գործ չկա». Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանի խոսքով՝ Արցախի դեմ կռվող սիրիացի վարձկան ահաբեկիչների վերաբերյալ իրենց վարույթում քննվող քրեական գործը մեծ նշանակություն ունի՝ ինչպես քաղաքական, այնպես էլ՝ իրավական առումով։ «Այս գործի ամբողջական արդյունքները, այսինքն՝ ձեռք բերված ապացույցները, յուրաքանչյուր փաստական հանգամանք, բացահայտվում է որոշակի ապացույցով, այդ ապացույցները նախաքննության միջանկյալ և ավարտական փուլերում, կարծում եմ՝ կօգտագործվեն՝ ինչպես քաղաքական, […]

Կառավարական տեղեկատվական ՊՈԱԿ-ը որոշել է «բացատրել»՝ հնարավո՞ր էր խուսափել պատերազմից

«Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում քննարկումների շարք են սկսում։ Պատերազմական պայմաններում առաջին քննարկմանը, որը տեղի է ունենալու այսօր ժամը 20:00-ին, փորձելու են հասկանալ՝ հնարավո՞ր էր արդյոք խուսափել պատերազմից: Հրավիրված են հետևյալ բանախոսները՝ թուրքագետ  Վարուժան Գեղամյան, քաղաքագետ Էդգար Էլբակյան, ռազմական փորձագետ Մհեր Հակոբյան, ԱԺ […]

«Ադրբեջանցի շեիթ-գեներալներն ապստամբության են պատրաստվում թուրքական հրամանատարության դեմ». War Gonzo

«ՇՏԱՊ Ադրբեջանցի շեիթ-գեներալներն ապստամբության են պատրաստվում թուրքական հրամանատարության դեմ»: Այս մասին իր Տելեգրամ-ալիքում գրում է «War Gonzo» նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը: «Բաքվի գեներալիտետն այն բանից հետո, երբ փաստացի թուրքերի կողմից հեռացվել է բանակի ղեկավարումից, պատրաստվում է գերատեսչության ներսում բունտ բարձրացնելուն»,- տեղեկացնում է նախագծի ստամբուլյան աղբյուրները: Ըստ նրանց՝ ադրբեջանցի սպաները, որոնք շեիթներ են, վրդովված են այն […]

Բերձորից հարավ-արևելք ընկած ճակատային գծի հատվածում թշնամական ուժերը զրահատեխնիկայի ներգրավմամբ նախաձեռնել են հերթական հարձակումը. ՊԲ

Այսօր՝ ժամը 10:30-ի սահմաններում, Բերձոր քաղաքից հարավ-արևելք ընկած ճակատային գծի հատվածում թշնամական ուժերը զրահատեխնիկայի ներգրավմամբ նախաձեռնել են հերթական հարձակումը: ՊԲ ստորաբաժանումները, անցնելով պաշտպանության, հստակորեն իրականացրել են առաջադրված մարտական խնդիրները և խոցելով հակառակորդի 3 տանկ կասեցրել վերջինիս հարձակումը: Ժամը 12:55-ի սահմաններում թշնամին նույն ուղղությամբ ձեռնարկել է հերթական հարձակումը և, կորցնելով ևս 2 տանկ ու 2 հետևակի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված