28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

4750-ը այն կանթեղի մեջ էր, որը Եռաբլուրից բերվեց Ազատության հրապարակ ու տարվեց Մատենադարան, որը խորհրդանշում էր տղերքին՝ մեր երկրի լույսին, հավատին, որը մարել է մեկ դավաճանի պատճառով․ Միքայել Մինասյան

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ գրել է․ «Այսօր, 4750 թիվը հետապնդում էր բոլորիս։

Հետապնդում էր ինձ, որ ստիպված էի գրել, որովհետև դավաճան վիժվածքը չի էլ պատրաստվում հրապարակել ամբողջական ցուցակները։
Առողջապահության նախարարությանը, որ փորձեց հերքել, բայց արդյունքում խայտառակ եղավ՝ հաստատելով իմ գրածը։

Պաշտպանության նախարարությանը, որ Նիկոլից հրաման էր ստացել հերքել անհերքելին։ Արդյունքում ասաց ոչինչ։
Արցախի խամաճիկ ծաղրածուն մնաց լուռ։ 

Նույնիսկ Նիկոլը, որ խոսեց զոհերի մասին, իրականում չկարողացավ ստել, բայց չկարողացավ նաև խոստովանել։
Բայց ամենից շատ 4750-ն այսօր երեկոյան Երևանում քայլող տասնյակ հազարավոր մարդկանց լռության մեջ էր։

Այն մոմի կանթեղի, որը Եռաբլուրի բարձունքից բերվեց Ազատության հրապարակ ու տարվեց Մատենադարան, խորհրդանշում էր մեր տղերքին՝ մեր երկրի լույսին ու հավատին, որն այսօր մարել է մեկ դավաճանի պատճառով»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ