04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Վարչապետ-«Իմ քայլը» հանդիպումն անցել է սպառնալիքների ներքո․ «Հրապարակ»

«Նիկոլ Փաշինյանը բունկերից երկու օր է՝ լույս աշխարհ է դուրս եկել։ Նախօրեին կառավարական դաչայում նա ընդունել է «Իմ քայլը» խմբակցությանը։ Կապիտուլյացիայից հետո սա եղել է Փաշինյանի հետ առաջին հանդիպումը։ Նա նախապես զգուշացրել է, որ «սլիվի» դեպքում ոչ մեկը չի ներվելու։ Առհասարակ՝ այս սպառնալիք-հորդորը դարձել է նրա իդեա-ֆիքսը։

Սակայն մեր աղբյուրները որոշ բաներ փոխանցեցին։ Փաշինյանը երկար խոսել է, թե ինչու այսպես եղավ, կրկնել է այն, ինչ ասել է վերջին «լայվերով», մեղադրել է բանակին, ասել է, որ ստիպված է այս քայլին գնացել։

Սակայն քչերին է դա հետաքրքրել․ «Ես գնացել էի փրկության ծրագրի մասին լսելու, որ դեռ ուշ չէ, ինչ որ բան փրկելու համար, բայց, ցավոք, չլսեցի», ասաց մեր աղբյուրը։ Փաշինյանն ասել է, որ այս դժվար պահին թիմը լքողները դավաճան են և ստանալու են իրենց արժանի պատիժը։ Խոսքը կրկին եղել է խառնափնթոր ու հակասական»,-գրում է թերթը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ