Զրույց քաղաքացու հետ. իմ մեղքը. Նիկոլ Փաշինյան
Նիկոլի՜կ, դու ինձնից հարցրե՞լ ես, որ ստորագրել ես Քարվաճառը տաս քո բարեկամներին, մեր պապերի կառուցած Դադիվանքը քո մի ստորագրությունով հանձնես թուրքերին, դրախտավայր Արցախ աշխարը հանձնես թուրքերին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Դադիվանքի վանահայր և Քարվաճառի շրջանի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը: «Դու ո՞վ ես: Աստված քեզ դատավոր», – նշել է նա։
Ստեղծված բարդ քաղաքական իրավիճակը մեր իրականության մեջ ինքնաբերաբար նոր օրակարգ է ձեւավորել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Այն հայկական քաղաքական դաշտի հիմնական դերակատարների հետ քննարկելու եւ եղած ամբողջ տեղեկատվությունը ներկայացնելու նպատակով դիմում եմ ՀՀ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերին՝ Ստեփանակերտ այցելելու եւ տեղում քննարկումներ ծավալելու համար: […]
17 կուսակցությունների խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասված է․ ՍԻՐԵԼԻ´ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ Ցավոք, երեկ գրվեց մեր պատմության ամենաամոթալի էջը: Ռազմաճակատում սեփական արյամբ հող ու պետականություն պաշտպանող զինվորի և բոլորիս թիկունքում ազգադավ համաձայնագիր է ստորագրվել: Այս պահին խիստ անհրաժեշտություն են մեր հավաքական միասնականությունը, ներքին խժդժությունների և սադրանքների բացառումը: Վաղը՝ նոյեմբերի 11-ին, ժամը 13:00-ին Ազատության հրապարակում հրավիրում […]
Արցախի հերոս, գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը, որի անունն անխզելիորեն կապված է 1992-ի մայիսին Շուշիի ազատագրման օպերացիայի հետ, ինչպես եւ հայ հասարակությունը, տեղյակ չէր Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի եւ Ռուսաստանի Դաշնության հետ ստորագրման պատրաստվող հայտարարությանը: Նոյեմբերի 10-ին կայացած մամուլի ասուլիսին հարցին` արդյո՞ք տեղյակ էր Նիկոլ Փաշինյանի համապատասխան մտադրության մասին, գեներալը բացասական պատասխան տվեց: «Առաջին օրվանից մինչ օրս մենք […]
Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը: Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է. «Մենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն․Վ․Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ.Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ․Վ․Պուտինը, հայտարարեցինք հետևյալը. 2020 թվականի նոյեմբերի 10-ի մոսկովյան ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվում է ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական […]
Նիկոլ, չփորձե՛ս մեղքը բանակի վրա գցել, չփորձե՛ս, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը: «Խելացի մարդկանց չէիր լսում, իսկ ես՝ հիմարս, քեզ հավատում էի, դու ո՞նց ստորագրեցիր այդ անպատիվ թուղթը, ինչո՞ւ դրանից առաջ լայվ չմտար, չասեցիր, թե ինչ է կատարվում քո շուրջը, ո՞նց առանց խորհրդարանի որոշման, առանց նախագահին տեղեկացնելու ստորագրեցիր, ո՞վ էր […]
Հայաստանի օդային տարածքում ռուսական Մի-24 ուղղաթիռի խոցման միջադեպի պատճառների մասին հնարավոր կլինի խոսել միայն օպերատիվ հետաքննությունից հետո։ Այս մասին երեքշաբթի՝ նոյեմբերի 10-ին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Эхо Москвы ռադիոկայանի հետ զրույցում։ «Մենք ուշադրությունը կենտրոնացրել ենք արագ հետաքննություն անցկացնելու անհրաժեշտության վրա։ Երբ հետաքննությունն ավարտվի, հնարավոր կլինի խոսել այն մասին, թե ինչպես է […]
«Չհամարձակվես բոլոր ուղղություններով տապալումներդ զինված ուժերի վրա բարդես։ Չփորձես» , – ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը: «Թե բա՝ զինված ուժերի զեկույցների հիման վրա եմ որոշում կայացրել։ Բա ինչի՞ որոշում չէիր կայացնում մի 40 օր առաջ, երբ սկսեցիր կարգավորման առաջին առաջարկները ստանալ ու լրիվ այլ բովանդակության մեջ՝ ԱԳՆ-ի, […]
Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում երկարաժամկետ խաղաղության հաստատման հույս ունի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Այն, ինչ կատարվում է Ղարաբաղում, իսկապես մեծ ողբերգություն է: Մեծ գոհունակությամբ եմ ուզում նշել նախանշված փոխզիջումը և արյունահեղությունը դադարեցնելու համար ձեռք բերված պայմանավորվածությունները: Հուսով եմ, որ վերջերս մեր ձեռնարկած բոլոր քայլերը կհանգեցնեն երկարաժամկետ խաղաղության հաստատմանը՝ ի շահ Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների», […]
























