Պատերազմի ժամանակ քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին 5 միլիոն դրամի չափով աջակցություն կտրամադրվի
Կառավարության այսօրվա նիստին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ներկայացրեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական աջակցության միջոցառումը հաստատելու մասին որոշման նախագիծը: Առաջարկվում է աջակցություն տրամադրել զոհերի ընտանիքներին 5 միլիոն դրամի չափով, հաշմանդամություն ունեցող անձանց, ըստ […]





































