Մենք չենք ուզում ցնցումներ, մեզ հանրային համերաշխություն է պետք. Վազգեն Մանուկյան
Իրավապահ մարմիններին կոչ եմ անում պահպանել հասարակական կարգը, չդառնալ քաղաքական գործիք պարտված իշխանության ձեռքում: Այս մասին ասվում է Հայրենիքի Փրկության Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի տարածած հայտարարության մեջ: «Հարգելի՛ հայրենակիցներ Մեր շարժումը թափ է հավաքում։ Ամեն օր մեզ անհատներ, նոր խմբեր ու կառույցներ են միանում։ Հազարավոր լուսավոր երիտասարդներ և մեր երկրի ապագայով մտահոգված մարդիկ Երևանում […]





































