Փաշինյանը փորձում է պատերազմում պարտության պատասխանատվությունը նաև ՌԴ նախագահի վրա բարդել․ Ռուսական «Կոմերսանտը» հեգնել է Փաշինյանին
Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը հրապարակել է հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովի հոդվածը՝ նախօրեին տեղի ունեցած ՀԱՊԿ նիստի մասին։ Կոլեսնիկովը, ով հայտնի է որպես Կրեմլի ոչ օֆիցիալ խոսնակներից մեկը, ծաղրական անդրադարձ է կատարել Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը, նրա ելույթի առանձին դրվագներին, ինչպես նաև ելույթի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հեռախոսների պատճառով բարձրախոսով նրա ձայնի կտրվելուն։ «Հայաստանի վարչապետը, տեսախցիկներից թաքցնելով, գաղտագողի դրանք […]





































