Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ուղերձով /Ուղիղ/
Թեպետ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ապաքինվելուց հետո խմբակցությունում հայտարարել է, թե ինքը մինչեւ վերջ մնալու է Փաշինյանի կողքին, սակայն զուգահեռաբար իր շուրջը կոնսոլիդացիա է փորձում ձեւավորել: Մեկ շաբաթվա ընթացքում նա հանդիպել է կաթողիկոսի, ՄԻՊ-ի, ՍԴ նախագահի հետ, երեկ արտգործնախարարին էր հրավիրել ԱԺ, առավոտյան այցելել էր Եռաբլուր, երեկոյան ընդունել բուհական ու գիտական շրջանակներին: Ասում են՝ նրա […]
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունում իսկական քաոս ու անորոշություն է: Բացի հազիվ մեկ տասնյակ «հունանավետիսյաններից», մնացածը զգուշավոր են ու աշխատում են «քիթները դուրս չհանել», առավել ևս հրապարակային ելույթներ չունենալ: Նրանցից շատերը իրենց մերձավոր շրջապատում ոչ մեկ անգամ ասել են, թե Նիկոլ Փաշինյանը ամեն րոպե կարող է կանգնել ու հայտարարել իր հրաժարականի մասին: Այս առումով ուշագրավ […]
Այն, որ վարչապետի կեցավայրում զորախումբ է հավաքվել չզորացրված կամավորներից, լրատվամիջոցները վերջին օրերին բազմիցս են գրել: Անգամ վերջին օրերին տեղեկություններ կային, որ մի փոքր իրավիճակը թեթեւացել է, այլեւս այդքան մեծ խումբ չեն պահում կառավարական «դաչաներում» եւ տղաներին թույլ են տվել տներով գնալ, ցանկացած պահին շտապ ներկայանալու պայմանով: Երեկ մեզ ասացին, որ մի շաբաթ կլինի անգամ չէին […]
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջն ու երկրում ծավալվող բողոքի ակցիաները որոշակի ռեզոնանս են առաջացրել նաեւ Երեւանի քաղաքապետարանին ենթակա կառույցներում։ Մեզ ասացին, որ Նիկոլ Փաշինյանի թիմից զանգեր են արվում որոշ թաղապետերի, որոնք այս կամ այն կերպ կապեր ունեն նախկինների հետ կամ իրենց դժգոհությունը չեն թաքցրել Փաշինյանից, եւ պահանջում են դիմում գրել, հեռանալ։ Մասնավորապես, Հայկ Սարգսյանի ու նրա […]
Օրաթերթը տեղեկացավ, որ արտախորհրդարանական ընդդիմությունը որոշում ուներ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին փոխարինողը պետք է երկիրը կառավարի 3-4 ամիս: Այդ ժամանակահատվածը կօգտագործվեր Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու համար: Կարելի է ասել, ըստ 16 կուսակցությունների պլան Ա-ի՝ նախատեսվում են մինչեւ մարտի վերջ եւ ապրիլի սկիզբ Հայաստանում նոր ԱԺ ընտրություններ: Սակայն մեր աղբյուրները փոխանցում են, որ ընդդիմության […]
Աջափնյակի թաղապետ Թելման Թադեւոսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել՝ աշխատակիցների ներկայությամբ հայտարարելով, որ չի ցանկանում հող հանձնած դավաճանների իշխանության մաս կազմել եւ այդ պիտակով ապրել։ Այս մասին հայտնում է Mediaport տելեգրամյան ալիքը։ Կարճ ասած, առնետները լքում են խորտակվող նավը: Միայն խնդիրն այն է, որ ամեն պաշտոնյա հստակ պատասխանատվություն է կրում երկրի ներկա վիճակի համար: […]
Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախումբը հայտնում է․ «Իրավապահ համակարգի հարգելի սպաներ, Հայաստանի Հանրապետությունում ստեղծված շրջադարձային բարդ իրավիճակում ուժային կառույցների առանձին ներկայացուցիչների կողմից տրվում և իրականացվում են ակնհայտ ապօրինի հրամաններ. Երկրում հանվել է հավաքներ անցկացնելու արգելքը, որի պայմաններում իրավապահների կողմից բողոքի ակցիաներ իրականացնող քաղաքացիների նկատմամբ անհամաչափ բիրտ ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների կիրառումը, անհիմն և ապօրինի […]
Հարգելի՛ հայրենակիցներ, Քասախ համայնքի սիրելի բնակիչներ, Պատերազմական օրերին հայ զինվորը, սպան, գեներալն ու կամավորականը արեցին առավելագույնը մեր հայկական պետականությունների սահմաններն անառիկ ու անվտանգ պահելու համար: Ուժերի գերլարումով էր օժանդակում նաև հայ հասարակությունը՝ ամուր պահելով առաջնագծի թիկունքը: Սակայն, մեզ համար հայրենական դարձած այս պատերազմում մեր դրսևորած արիությունը բավարար չեղավ: Պատերազմի հաղթանակը պիտի ցանկանային և դրա գործին […]
























