Երեք հարցեր, որոնք ունեն միանշանակ պատասխան․ Հայկ Դեմոյանը՝ Փաշինյանի հոդվածի մասին
Պատմաբան Հայկ Դեմոյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հոդվածին ու գրել․ «Վարչապետի «44-օրյա պատերազմի ծագումը» հոդվածն ընթերցելիս, ընդամենը երեք հարց կարող եմ բարձրացնել ու դրանց միանշանակ պատասխան տալ․ ՀԱՐՑ Ա Արդյո՞ք կանխազգալով մոտալուտ պատերազմի անխուսափելիությունը, ՀՀ իշխանությունները բոլոր հնարավոր միջոցներով և կարճ ժամանակում կարողացան ըստ արժանվույն հանրությանը նախապատրաստել այդ պատերազմին, որը ենթադրում է […]




































