Որևէ սադրանք չի կարող խաթարել գերիների վերադարձի, զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը. ՄԻՊ
Որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան՝ հատուկ արձանագրում եմ, որ ներկայում ընթանում է մարդասիրական կարեւորագույն գործընթաց՝ կապված մարդու իրավունքների պաշտպանության հետ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «1. Երեկ ուշ երեկոյան ադրբեջանական լրատվամիջոցներով տեղեկություններ տարածվեցին այն մասին, թե Հադրութի Տող գյուղի մոտակայքում (ադրբեջանական ձեւակերպմամբ՝ «Խոջավենդի շրջանի Աղդամ (Հակակու) […]





































