Մինչ օրս Արցախում անհետ կորածների հարցերով զբաղվող կենտրոն է դիմել շուրջ 2,4 հազար մարդ․ ՌԴ ՊՆ
Արցախում ՌԴ ՊՆ-ի` քաղաքացիների ընդունելության կենտրոնը, որը զբաղվում է անհետ կորածների որոնողական աշխատանքներով, շարունակում է իր գործունեությունը, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։ Անհետ կորածների որոնողական աշխատանքները ռուս խաղաղապահներն իրականացնում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, հայկական և ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ, նշում է գերատեսչությունը։ Բոլոր դիմումներն արձանագրվում են, գրանցվում տվյալների բազայում և փոխանցվում են համատեղ որոնողական խմբերին։ Նշվում […]





































