05 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Ավելի քան 2 մլն դրամի զուգարանի թուղթ, 7.4 մլն դրամի աթոռ ու բազկաթոռ

ՀՀ ֆինանսների նախարարության գնումների համակարգում հրապարակվել է 2021 թվականի գնումների պլանը, տըեղեկացնում է top-news.am-ը։ Ըստ այդմ 2021թ-ին ՀՀ Ազգային ժողովը գնելու է 2 անգամ գնմամբ՝ բենզին, ռեգուլյար 13,320,216 դրամի և 34,560,000 դրամի, 2 անգամ գնմամբ՝ բենզին, սուպեր 1,519,800 դրամ և 6,640,000դրամ ընդհանուր արժեքներով։ 210,000 դրամի 700 հատ սեղանի օրացույց (յուրաքանչյուրը 300 դրամ), մեկ այլ գնմամբ էլ […]

26-ամյա պայմանագրային զինծառայող է մահացել

Այսօր, ժամը 12.40-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հանկարծամահ է եղել պայմանագրային զինծառայող, շարքային Էդվարդ Կառլենի Կիրակոսյանը (ծնված 1994թ. ԶԶՀԾ Տավուշի ՄՏՍ): Կատարվում է քննություն:

Բաքուն Հայաստանին է փոխանցել 5 ռազմագերու /լրացված/

Բաքուն Հայաստանին է փոխանցել 5 ռազմագերու: Տեղեկությունը հաստատել է Արցախի նախագահի հատուկ ներկայացուցիչ Բորիս Ավագյանը: Նրանք ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովի ուղեկցությամբ շուտով կժամանեն Երևան: Գերիների հարազատները հավաքվել են Էրեբունի օդանավակայանի տարածքում, սպասում են իրենց զավակների ժամանմանը:  Օդանավակայանի տարածքն այս պահին մարդաշատ է, քանի որ վերադարձող գերիների անունները նախապես չի հրապարակվել: Հրապարակված ցանկի համաձայն՝ ռուսական […]

Եթե այս իշխանությունը չհեռանա, Ադրբեջանը պահանջելու է անգամ Երևանը Մհեր Արմենիա /տեսանյութ/

Ես պատերազմի երկրորդ օրն էի դեռևս հայտարարել, որ այս վիճակից մեզ կարող է դուրս բերել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց երգիչ Մհերը:  Նրա խոսքով՝ իշխանությունը սարսափեց Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությունից, երբ հայտարարեց, որ վերադառնում է քաղաքականություն:

Կառավարությունը շուրջ 47%-ով կրճատել է հիվանդանոցների ֆինանսավորումը. բազմաթիվ բուժկենտրոններ չեն կարողանում աշխատավարձ վճարել

Կառավարությունը շուրջ 47%-ով կրճատել է հիվանդանոցների ֆինանսավորումը. բազմաթիվ բուժկենտրոններ չեն կարողանում աշխատավարձ վճարել: ՀՀ առողջապահության նախարարությունը գրություններ է ուղարկել հիվանդանոցներ՝ տեղեկացնելով ֆինանսավորման կրճատման մասին: Խոսքը գնում է արդեն մատուցված ծառայությունների ֆինանսավորումը շուրջ 47 % կրճատելու մասին: Mediaport-ի տեղեկություններով՝ այս որոշման արդյունքում բուժկենտրոնները լրջագույն խնդիրների են բախվել, այդ թվում՝ աշխատավարձ վճարելու հետ կապված: Ուշագրավ է, որ, […]

Արտակարգ դեպք՝ Երևանում․ 20-ամյա աղջիկն ընկել է 11-րդ հարկից

Երեւանում քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել. տարբեր աստիճանի վնասվածքներով Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի աղջկա։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորը Նոր Նորք վարչական շրջանի շենքերից մեկի բակից է տեղափոխվել հիվանդանոց։ Մինչ համալսարանական հիվանդանոցի բժիշկները […]

Հայ ռազմագերիների վերադարձի հարցով զբաղվում են Պուտինը, Լավրովը և Շոյգուն. Սերգեյ Կոպիրկին

Հայ ռազմագերիների վերադարձը կարևոր խնդիր է, որով զբաղվում են անձամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: «Չեմ չափազանցնում, երբ ասում եմ, որ սա իսկապես առաջնային խնդիրներից մեկն է, որի հետ անձամբ զբաղվում են […]

Արմեն Սարգսյանը հետ է գալիս

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որը նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու հետևանքով արդեն տևական ժամանակ բուժվում է բժիշկների հսկողության տակ և աշխատում է հեռավար, բժիշկների համապատասխան թույլտվության պարագայում այս շաբաթվա վերջին կվերադառնա Երևան: Հանրապետության նախագահը բուժումը կշարունակի նաև Երևանում: 

Փետրվարի 10-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Փետրվարի 10-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը: ԹԵՄԱ՝  ներքաղաքական օրակարգ. արտահերթ ընտրությունների չեղարկումը. փետրվարի 20-ին սպասվող ընդդիմության  հանրահավաքը.  Ռոբերտ Քոչարյանի մեծ քաղաքականություն վերադարձը. հետպատերազմյան  Արցախ-Հայաստան: 

Ժամկետային զինծառայողներին այլևս Արցախ չեն ուղարկում․ Sputnik Արմենիա

Sputnik Արմենիա-ն գրում է․ «Ժամկետային զինծառայողներին այլևս Արցախ չեն ուղարկում։ Ձմեռային զորակոչը փաստացի մեկնարկել է, և ինչպես հայտնի դարձավ Sputnik Արմենիային, զորակոչի ենթակա ՀՀ քաղաքացիները ծառայելու են միայն հանրապետության տարածքում տեղակայված զորամասերում։ Մեզ հաջողվեց նաև պարզել, որ ավանդական վիճակահանության ժամանակ Արցախի զորամասերը նշված չեն տարբերակների մեջ։ Ավելի վաղ մամուլում և սոցցանցերում տեղեկություններ էին հայտնվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված