01 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Արխիվ

Ես ստացա պատասխան կենացի տեսքով, սփյուռքի ձայնը պիտի հստակ լինի. Միքայել Մինասյան

Նման արձագանքն ավելացրեց կասկածներս, որ հայ ժողովրդի դեմ իրականացվող դավադրությունը «չնկատելու» հանձնառություն կա: Աստված տա, սխալվեմ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանը: «Ես կոնկրետ էի։ Խիստ հասցեական։ Աներկբա փաստարկներով, պարզ տրամաբանությամբ և եզրահանգումներով։ Ես ասել էի, որ այս իշխանությունը, որին համարում եք «սիրելի և հարգելի», դավաճան է ու […]

Ոչ թե բանակի մարտունակությունն են բարձրացնում կամ վերազինում, այլ հետապնդում են Փաշինյանի հրաժարականը պահանջողներին․ Ժողովուրդ

օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի աշխատասենյակը զբաղեցնող Արտակ Դավթյանի գլխավորությամբ շարունակում են մանր ու միջին կալիբրի զինվորականներին իրենց ենթարկեցնելու գործընթացները: Ընդ որում, դա արվում է հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ, քանի որ ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ՝ բանակը շատ մեծ ռեսուրս է, և պետք է իշխանությունը վստահ լինի, որ կարող է անհրաժեշտ […]

Ճանապարհների ապաշրջափակում կոչվածը հանգեցնելու է Հայաստանի և Արցախի խորը շրջափակման. Սեյրան Օհանյան

Բաքվում ռազմական ավարի պուրակ բացելով՝ Ալիևը և իր հանցախումբը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Արցախյան և՛ առաջին, և՛ երկրորդ պատերազմները հենց իրենք են սկսել: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը՝ ընդգծելով , որ այս երևույթը ոչ միայն մեր տարածաշրջանի, այլ նաև՝ միջազգային հանրության գնահատականին պետք է արժանանա։   «Ադրբեջանցիներն իրենց […]

Շիրակի մարզպետարանը շարունակում է փակ մնալ. Գերիների հարազատներն այստեղ են

Շիրակի մարզպետարանը շարունակում է փակ մնալ, գերիների հարազատներն այստեղ են եւ նրանց պահանջը չի փոխվել։ Նրանք պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հիշեցնենք, որ երեկ լարված իրավիճակ էր ստեղծվել Շիրակի մարզպետարանում: Ոստիկանները բռնի ուժով հեռացրել են բողոքի ակցիա անցկացնող  գերիների հարազատներին, որի ժամանակ ապակի է կոտրվել: Խոսքը պատերազմի ավարտից հետո Արցախի Խծաբերդ գյուղից […]

Բանակը թալանել են իրենք՝ զենքը փոխարինելով կլուբնիկով. Էդուարդ Շարմազանով

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին խոնակ Վահագն Ալեքսանյանի՝ որպես պատգամավոր երդման արարոողությունն այսօր կայացավ Ագզային ժողովում։ Արդեն պատգամավորի կարգավիճակում Ալեքսանյանն հայտարարեց, որ Արցախյան վերջին պատերազմի ժամանակ գրանցած պարտությունը նախկին իշխանությունների կողմից բանակը 25 տարի թալանելու հետևանքն է։   ArmDaily.am-ի հետ զրույցում Հանրապետական կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ չի էլ ճանաչում Ալեքսանյանին ու նրան պատասխանելու միտք […]

Իր գործընկերներին «ուսապարկ» անվանած իմքայլական նոր պատգամավորը անգամ ուսապարկ չէ, այլ թարախի պարկ` պզուկ. Հայկ Մամիջանյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Պարզվեց, որ իր գործընկերներին «ուսապարկ» անվանած իմքայլական նոր պատգամավորը անգամ ուսապարկ չէ, այլ թարախի պարկ` պզուկ:   Այսօր այդ անմեղսունակ տակառը իր վերին բնական բացվածքով ինչ-որ բաներ է բարբաջել է Աշոտյանի մասին: Էս անմեղսունակաները իշխանության լծակներով 3 տարվա ընթացքում տենց էլ որևէ բանի չհասան […]

«1992-ին Շուշին այնքան հեշտ չազատագրվեց, որքան հեշտությամբ տվեցինք 2020-ին…»․ Սենոր Հասրաթյանի պատասխանը՝ Սամվել Բաբայանին

Սենոր Հասրաթյանը գրում է․ «Հարգելով և բավականին բարձր գնահատելով Արցախի պաշտպանության բանակի 1-ին հրամանատար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Սամվել Անդրանիկի Բաբայանի անուրանալի ծառայությունները Արցախի Հանրապետության պաշտպանության և նրա զինված ուժերի ստեղծման և կայացման հիրավի դժվարին գործում, այդուհանդերձ, հանուն արդարության պետք է հակադարձեմ հետևյալը. 2020թ. նոյեմբերին հնարավոր չէր Շուշին գրավել այնպես, ինպես ազատագրվեց 1992-ի մայիսին, և դա […]

ՀՀ պատմաբանները բաց նամակ են հղել Բայդենին

Հայաստանի պատմաբանների բաց նամակը ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև. «Մեծարգո պարոն նախագահ, Հայաստանի պատմաբանների կողմից Ձեզ հասցեագրվող այս դիմումը ամենեւին էլ Հայոց ցեղասպանության ակնհայտ փաստը մեկ անգամ եւս գիտականորեն ապացուցելու նպատակ չի հետապնդում։ Դրա անհերքելի ապացույցները վաղուց հայտնի են ողջ քաղաքակիրթ աշխարհի, այդ թվում եւ Միացյալ Նահանգների գիտական […]

Շիրակի մարզից գերեվարված զինվորների ծնողները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքերն ու ելքերը

Շիրակի մարզից գերեվարված զինվորների ծնողները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքերն ու ելքերը Նրանք պահանջում են ՀՀ իշխանությունից դադարել խաբել և հստակ նշել՝ երբ են վերադարձնելու իրենց երեխաներին:

Ապրիլի 14-ին «Հենարան» մամուլի ակումբում

Ապրիլի 14-ին՝ ժամը  11:00-ին,«Հենարան»  մամուլի ակումբում կհյուրընկալվի Մեկ առողջություն, մեկ կոալիցիայի  նախագահ Գրիգոր Գրիգորյանը: ԹԵՄԱ՝  կորոնավիրուսի հիվանդացության և մահվան դեպքերի  վիճակագրական աճը.  AstraZeneca և  Sputnik V պատվատանյութով պատվաստվելու վտանգներն ու ռիսկերը. ի՞նչ է կատարվում իրականում:  Ապրիլի 14-ին՝ ժամը  12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն Լոմոնոսովի անվան համալսարանի պրոֆեսոր Արևշատ Վարդանյանը և Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ