28 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Նիկոլ Փաշինյան-Արարատ Միրզոյան-Տիգրան Ավինյան եռյակը քննարկում է նախընտրական հարցեր՝ Աննա Հակոբյանի աչալուրջ հայացքի ներքո․ Հրապարակ

Նիկոլ Փաշինյանի եւ Արարատ Միրզոյանի հարաբերություններում վերջին օրերին կտրուկ շրջադարձ է նկատվում: Տեւական ժամանակ անկյուն քշված Միրզոյանի հետ Փաշինյանն իր մոսկովյան այցից հետո ավելի սերտ է շփվում: Որոշ տեղեկություններով, ամեն օր կառավարության ամառանոցում Նիկոլ Փաշինյան-Արարատ Միրզոյան-Տիգրան Ավինյան եռյակը քննարկում է նախընտրական հարցեր՝ Աննա Հակոբյանի աչալուրջ հայացքի ներքո։ Մասնավորապես, նախընտրական ծրագիր են գրում, լոզունգներ մշակում, քննարկում […]

ՀՀ-ի՝ «մեռած, բայց չթաղված» դիվանագիտության համար բացվում է նոր ֆրոնտ

Ծանոթացա Մինսկի խմբի համանախագահների նոր հայտարարությանը: Դետալներին կանդրադառնամ հետո, քանի որ տողատակերն ու մեսիջները աներևակայելի շատ են: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը: «1. Հիմա մի բան է ակնհայտ: Բացվում է նոր էջ, ընդ որում, հին ձևաչափով, և ես շարունակում եմ պնդել, որ այս ձևաչափն ամենից ընդունելին է Հայաստանի և Արցախի համար: Այս ձևաչափի […]

Փաշինյանը հանդիպում է «Իմ քայլի» պատգամավորների հետ եւ խոստանում, թե ընտրություններին 50 տոկոս ձայն են հավաքելու ․ Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է մինչև ԱԺ հավանական արտահերթ ընտրու­թյունները հանդիպում ունենալ իր թիմի յուրաքանչյուր անդամի հետ: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ Փաշինյանն այժմ հան­դիպումներ է ունենում իշխանական ֆրակցիայի ներկայացուցիչների հետ առանձին-առանձին: Վարչապետը փորձում է իր թիմակիցներից մեկ առ մեկ պարզել, թե ով ինչ խնդիր ունի: Փաշինյանը նաև փորձում է հասկանալ՝ եթե […]

Դեռ որքան Կենտրոնական բանկը կկարողանա՞ փրկել դրամը արժերկումից․ Հրապարակ

Երեկ դոլարի կուրսն էապես նվազեց․ եթե նախօրդ օրերին հասել էր ընդհուպ 540-ի, ապա մեկ օրում իջավ մինչեւ 1 դոլարի դիմաց 515 դրամ։ Պարզվեց, սա Կենտրոնական բանկի միջամտության արդյունք է։ ԿԲ-ից մեզ ասացին՝ ինտերվենցիա են արել, այսինքն՝ հավելյալ դոլար են բաց թողել շուկա, որը ոչ միայն զսպել է դոլարի բարձրացումը, այլեւ նպաստել դրամի որոշ ժամանակով արժեւորմանը։ […]

Փաշինյանին խորհուրդ են տալիս քայլ անել, մերժել Հայկոյին․ Իրավունք

Երեւանի քաղաքապետարանի կուլիսներում ակտիվորեն շրջանառվում են խոսակցություններ, թե մինչեւ արտահերթ ընտրություններն իշխանությունը մտադիր է ազատվել քաղաքապետ Հայկ Մարությանից: Խնդիրն այն է, որ Սուպեր Հայկոն լիովին մտել է դերի մեջ եւ փորձում է սուպեր քաղաքապետ խաղալ, ինչը բոլորովին իմքայլականների սրտով չէ: Նրանք այս շրջանում Մարությանից ակնկալում են ընտրական ձայներ եւ քաղաքական դիվիդենտներ, իսկ վերջինս ամեն կերպ […]

Ես ստացա պատասխան կենացի տեսքով, սփյուռքի ձայնը պիտի հստակ լինի. Միքայել Մինասյան

Նման արձագանքն ավելացրեց կասկածներս, որ հայ ժողովրդի դեմ իրականացվող դավադրությունը «չնկատելու» հանձնառություն կա: Աստված տա, սխալվեմ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանը: «Ես կոնկրետ էի։ Խիստ հասցեական։ Աներկբա փաստարկներով, պարզ տրամաբանությամբ և եզրահանգումներով։ Ես ասել էի, որ այս իշխանությունը, որին համարում եք «սիրելի և հարգելի», դավաճան է ու […]

Ոչ թե բանակի մարտունակությունն են բարձրացնում կամ վերազինում, այլ հետապնդում են Փաշինյանի հրաժարականը պահանջողներին․ Ժողովուրդ

օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի աշխատասենյակը զբաղեցնող Արտակ Դավթյանի գլխավորությամբ շարունակում են մանր ու միջին կալիբրի զինվորականներին իրենց ենթարկեցնելու գործընթացները: Ընդ որում, դա արվում է հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ, քանի որ ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ՝ բանակը շատ մեծ ռեսուրս է, և պետք է իշխանությունը վստահ լինի, որ կարող է անհրաժեշտ […]

Ճանապարհների ապաշրջափակում կոչվածը հանգեցնելու է Հայաստանի և Արցախի խորը շրջափակման. Սեյրան Օհանյան

Բաքվում ռազմական ավարի պուրակ բացելով՝ Ալիևը և իր հանցախումբը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Արցախյան և՛ առաջին, և՛ երկրորդ պատերազմները հենց իրենք են սկսել: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը՝ ընդգծելով , որ այս երևույթը ոչ միայն մեր տարածաշրջանի, այլ նաև՝ միջազգային հանրության գնահատականին պետք է արժանանա։   «Ադրբեջանցիներն իրենց […]

Շիրակի մարզպետարանը շարունակում է փակ մնալ. Գերիների հարազատներն այստեղ են

Շիրակի մարզպետարանը շարունակում է փակ մնալ, գերիների հարազատներն այստեղ են եւ նրանց պահանջը չի փոխվել։ Նրանք պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հիշեցնենք, որ երեկ լարված իրավիճակ էր ստեղծվել Շիրակի մարզպետարանում: Ոստիկանները բռնի ուժով հեռացրել են բողոքի ակցիա անցկացնող  գերիների հարազատներին, որի ժամանակ ապակի է կոտրվել: Խոսքը պատերազմի ավարտից հետո Արցախի Խծաբերդ գյուղից […]

Բանակը թալանել են իրենք՝ զենքը փոխարինելով կլուբնիկով. Էդուարդ Շարմազանով

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին խոնակ Վահագն Ալեքսանյանի՝ որպես պատգամավոր երդման արարոողությունն այսօր կայացավ Ագզային ժողովում։ Արդեն պատգամավորի կարգավիճակում Ալեքսանյանն հայտարարեց, որ Արցախյան վերջին պատերազմի ժամանակ գրանցած պարտությունը նախկին իշխանությունների կողմից բանակը 25 տարի թալանելու հետևանքն է։   ArmDaily.am-ի հետ զրույցում Հանրապետական կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ չի էլ ճանաչում Ալեքսանյանին ու նրան պատասխանելու միտք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ