04 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Մայիսի 4-ին՝ ժամը 12։00-ին , «Հենարան» մամուլի ակումբում

Մայիսի 4-ին՝  ժամը 12։00-ին , «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը։ ԹԵՄԱ՝   ըստ ՄԻԵԴ-ում գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչների՝   արցախյան պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված անձանցից թվով 19-ը, խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական զինծառայողների կողմից․ թշնամու կողմից հայ գերիների նկատմամբ նման  մարդասիրության դեմ ոճրագործությունն ու  ռազմական հանցագործությունը: 

Հենց մամուլը «ծնեց» Նիկոլին ու «նիկոլիզմը». Նիկոլը մեր սխալների ծնունդն է, Նիկոլը մամուլի ծնունդն է. Միքայել Մինասյան

Միքայել Մինասյանը գրում է.   Այսօր մամուլի միջազգային օրն է։ Հենց մամուլը «ծնեց» Նիկոլին ու «նիկոլիզմը»: Նիկոլը մեր սխալների ծնունդն է, Նիկոլը մամուլի ծնունդն է, նաև՝ բառացիորեն։ Իսկ իշխանության և մամուլի բարդ հարաբերությունների ֆոնին ժամանակի հետ Նիկոլը և «նիկոլիզմը» նույնականացան մամուլի հետ՝ այն վարկաբեկելով։ Նիկոլը, լինելով ծախված, ծախվող ու թղթադրամի ճռճռոցով շանտաժիստ, դարձավ հայկական մամուլի […]

Գերության մեջ հայտնված անձանցից՝ թվով 19-ը, խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական զինծառայողների կողմից (ցուցակ)

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, ինչպես նաև 2020 թ-ի նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո, շարունակվել են գերեվարվել ազգությամբ հայ քաղաքացիական անձինք և զինծառայողներ: Գերության մեջ հայտնված անձանցից՝ թվով 19-ը, խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական զինծառայողների կողմից, ինչը համարվում է ռազմական հանցագործություն: Ռազմագերիների, ազատազրկված անձանց խոշտանգելու, սպանելու փաստերի առնչությամբ դիմել […]

Դատարանն ապացուցված է համարել՝ իշխանական պատգամավորը զրպարտել է Արմեն Գևորգյանին

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը և փաստաբան Մուշեղ Շուշանյանը հերքելու են Արմեն Գևորգյանի վերաբերյալ տարածած զրպարտչական տեղեկությունները և վճարելու են 2,800,000 ՀՀ դրամ որպես փոխհատուցում։ Ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն’  ամբողջ գումարը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Շնորհակալ եմ Դատարանին (դատավոր’ Արթուր Ստեփանյան) արդար և օբյեկտիվ դատական ակտի […]

Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետի պաշտոնում

Ձայների՝ 1 կողմ, 75 ձեռնպահ, 3 դեմ համամասնությամբ Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետի պաշտոնում։ Հիշեցնենք, որ, ըստ պայմանավորվածության, իշխող «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել էր Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, իսկ ընդդիմադիր խմբակցությունները թեկնածություն չէին առաջադրել:

Իմ որդին եղել է պատերազմում այն տեղում, որտեղ մենք տվել ենք ամենամեծ թվով զոհերը. Նիկոլ Փաշինյան

Նորմա՞լ է, երբ քաղաքական նպատակահարմարությամբ ասում են՝ 5000 կամ 7000 մարդ տարավ կոտորեց, 5000 զոհ մենք չունենք։ Այս մասին ԱԺ հատուկ նիստին ամփոփիչ ելույթի ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ «Պատերազմն իմ ընտանիքի կողքով չի անցել, իմ որդին եղել է պատերազմում այն տեղում, որտեղ մենք տվել ենք ամենամեծ թվով զոհերը, իմ որդու մարմնով կպած մարդ է եղել, […]

«Ինչու՞ Վանեցյան: Սարգսյան-Քոչարյան հարաբերությունների մասին: Այս ընտրություններին դրսի դերի մասին». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչու՞ Վանեցյան: Սարգսյան-Քոչարյան հարաբերությունների մասին: Այս ընտրություններին դրսի դերի մասին: Ու էլի շատ անկեղծություններ Լիկայի հետ զրույցում»:

Հայաստանում իշխանությունը չի կարող փոխվել. հանկարծ մտքներովդ էլ չանցնի. Փաշինյան

Հայաստանում իշխանությունը չի կարող փոխվել, Ազգային ժողովում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Որովհետև իշխանությունը 2018 թվականից պատկանում է ժողովրդին, ո՞նց կարա, այսինքն ի՞նչ, ժողովուրդը իշխանություն չի՞ ունենալու Հայաստանում, բացառված է, մոռացեք դրա մասին, հանկարծ մտքներովդ էլ չանցնի», – ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա խոստովանեց՝ այո՛, պատերազմը թուլացրել է իրենց։ «Եվ մենք ուզում ենք գնալ ժողովրդի մոտ […]

Բավական է պետական մակարդակով մարդկանց խաբեք, բավական է /տեսանյութ/

«Բավական է պետական մակարդակով մարդկանց խաբեք, բավական է։ Մի հատ նայեք համահայկական հիմնադրամում ովքեր են նստած, դրանք բոլորը խաբում են, Ստեփանակերտից մինչև ստեղ խաբում են։ Հիմա ի՞նչ, էս ժողովուրդը դարձավ էստեղից-էնտեղից օգնություն մուրացո՞ղ, չէ մենք էդ մարդը չենք, մենք արյունով, քրտինքով հող ենք մշակել». տնից զրկված արցախցի  

Կապիտուլյանտը Ազգային Ժողովում նորից ստում է․ Արտակ Զաքարյան

 ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Խոսելով Արցախի կարգավորումից՝ կապիտուլյանտը Ազգային Ժողովում նորից ստում է, կեղծում է, փորձում է խաբել հասարակությանը։ Կրկին աղավաղում է Սերժ Սարգսյանի կողմից վարած բանակցությունները։ Նախկին արտգործնախարար Է. Նալբանդյանը, Politique Internationale-ին տված իր հարցազրույցում մանրամասն ներկայացրել է բոլոր այն դրույթները, որի շուրջ բանակցել է Հայաստանը։ Կապիտուլյանտ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ