03 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

«Նա ինձ համար վերածնված Շիրակի մարզի խորհրդանիշն է․ Օրերս Բելոչկան եկել էր ինձ այցելության․․․»․ Բելլա Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կինը՝ Բելլա Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տարիներ առաջ Ախուրյանում ծնված փոքրիկ աղջկան բժիշկներն ապրելու հույս չէին տալիս։ Առողջական խնդիրը՝ բնածին արատը, վերացնելու հույսը շատ փոքր էր։ Բարեբախտաբար, այդ օրը Գյումրի էի այցելել և եղա նաև Ախուրյանում։ Փոքրիկի` Երևանի Սուրբ Աստվածամայր ԲԿ տեղափոխումը կարողացանք արագ կազմակերպել, որտեղ էլ նրան […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 230, մահվան՝ 15 նոր դեպք

Հայաստանում մայիսի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 230 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 220 447-ի:  Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 4301 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք: Մայիսի 14-ի դրությամբ մահվան այս դեպքերի […]

Օգտվելով մեր իշխանության անգործությունից՝ Ադրբեջանը ցինիզմով կրկին գնում է քայլերի, որոնք ուղղված են ՀՀ ամբողջականության դեմ․ Արտակ Թովմասյան

Արտակ Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ելնելով ստեղծված իրավիճակից, յուրաքանչյուր հայ պարտավոր է կատարել իրենից կախված ամեն ինչ՝ մեր հայրենիքի պաշտպանության համար: Օգտվելով Հայաստանի Հանրապետության իշխանության անգործությունից՝ Ադրբեջանը ցինիզմով կրկին գնում է քայլերի, որոնք ուղղված են Հայաստանի Հանրապետության ամբողջականության դեմ: Ադրբեջանի իշխանություններին՝ մասնավորապես Իլհամ Ալիևին, տալիս ենք ժամանակ մինչև երեկո, որպեսզի նրանք դուրս գան […]

Փաշինյանը երկիրը տանում է կործանման․ Էլինար Վարդանյան

Ներկայացնում ենք «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանի՝ «Պատասխանատուն և մեղավորը. Ո՞ւմ վրա կբարդի այս անգամ» վերտառությամբ հոդվածը: «Կներեք, ես չեմ կարողանում ապահովել մեր երկրի անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը. Ես հեռանում եմ». Այս նախադասությունը կասեր ցանկացած երկրի բանական ղեկավար։ Բայց Նիկոլը չի ասի։ Այս նախադասությունը նրան կպարտադրեր ցանկացած բանական թիմ, բայց ուսապարկերը դա չեն անի։ […]

Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել է Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը: Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահին տեղեկացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածք՝ Սյունիքի մարզ ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակի մասին: Նիկոլ Փաշինյանը Պուտինին տեղեկացրել է նաև, որ ինքն այսօր հանձնարարել է պաշտոնապես դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի ընթացակագրերի 2-րդ […]

Ադրբեջանցիների հետ բանակցությունները ոչ մի արդյունք չեն տվել. Գորիսի փոխքաղաքապետ

Ադրբեջանցիների հետ բանակցությունները ոչ մի արդյունք չեն տվել. Գորիսի փոխքաղաքապետ «Ադրբեջանցիներն էլ դեռ նույն տեղում են, չեն պատրաստվում նահանջել»,-ArmDaily.am-ի հետ զրույցում քիչ առաջ ասել է Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը:

Ադրբեջանցիներն ուզում են իրենց սահմանն առաջ տալ․ «Հրապարակ»

«Երեկ, երեկոյան ժամը 9-ի սահմաններում, հայտնի դարձավ,  որ Սյունիքի Ներքին Խնձորեսկ գյուղում բանակցությունները՝ ադրբեջանական ներխուժման հետ կապված, ավարտվել են, սակայն արդյունքների մասին ոչինչ չհայտնեցին։ Լրագրողներին բանակցությունների ողջ ընթացում արգելված է եղել նկարահանումներ կատարելը։ Երեկ և այսօր, պաշտոնական լրատվությանը հետևելով, մտովի վերադարձանք 2020 թվականի սեպտեմբերը և ցավոտ «դեժավյու» ապրեցինք։ Միայն թե այն ժամանակ խոսքն Արցախի մասին […]

Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են հայկական տարածք, նրանք պետք է անհապաղ հետ քաշվեն. Էմանուել Մակրոն

Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են հայկական տարածք, նրանք պետք է անհապաղ հետ քաշվեն: Այս մասին ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրառում է կատարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Եվս մեկ անգամ ասում եմ հայ ժողովրդին`Ֆրանսիան համերաշխ է ու այդպիսին էլ կմնա»,- ասված է Մակրոնի գրառման մեջ: Ֆրանսիայի նախագահի գրառումը հայերեն է:

Մատենադրանի գիտաշխատողը աջակցում է Սև լիճը գրաված ադրբեջանական բանակին․ Վահան Իշխանյան

Վահան Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Մատենադրանի գիտաշխատողը աջակցում է Սև լիճը գրաված ադրբեջանական բանակին Հայտնի է արդեն, որ Հայաստանի հասարակության մի զգալի հատված անտարբեր է Արցախի և Սյունիքի բնակավայրերի կորստի նկատմամբ։ Անտարբերության ապացույցն այն է, որ կապիտուլյանտը կապիտուլիացիան ստորագրելուց հետո 6 ամիս դեռ իշխանության է, և կարող է էլի մնալ։ Սակայն մտքովս չէր […]

Տո այ անաստվածներ, նոյեմբերի 9-ից հետո է էդ մասը սահման դարձել 27 տարի առաջ ի՞նչ անեին․ Սոֆյա Հովսեփյան

Գիտեք սարսափեցնողը ո՞րն է, որ մարդիկ կան իրենց պլաստինկան չի փոխվում ու մնացել են «նախկինները» բառի տակ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ասենք Սյունիքի, Վարդենիսի դիրքերի կահավորումից ես խոսում , ասում են դա 27 տարի պետք է արվեր, ոչ թե էս երեք տարում: Տո այ անաստվածներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված