08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Օգտվելով մեր իշխանության անգործությունից՝ Ադրբեջանը ցինիզմով կրկին գնում է քայլերի, որոնք ուղղված են ՀՀ ամբողջականության դեմ․ Արտակ Թովմասյան

Արտակ Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ելնելով ստեղծված իրավիճակից, յուրաքանչյուր հայ պարտավոր է կատարել իրենից կախված ամեն ինչ՝ մեր հայրենիքի պաշտպանության համար:

Օգտվելով Հայաստանի Հանրապետության իշխանության անգործությունից՝ Ադրբեջանը ցինիզմով կրկին գնում է քայլերի, որոնք ուղղված են Հայաստանի Հանրապետության ամբողջականության դեմ: Ադրբեջանի իշխանություններին՝ մասնավորապես Իլհամ Ալիևին, տալիս ենք ժամանակ մինչև երեկո, որպեսզի նրանք դուրս գան ՀՀ-ի տարածքից, դուրս գան իրենց խաղացած դերից, և սթափ գիտակցեն իրենց կատարած բոլոր քայլերը: Հակառակ դեպքում կօգտագործեմ իմ ներուժն ու միջազգային կապերը, որպեսզի կիրառվեն հնարավոր բոլոր միջազգային պատժամիջոցները Ադրբեջանի նկատմամբ:

Իսկ Հայաստանի Հանրապետության կառավարությանն այսպիսի դեպքերի համար էի բազմիցս ասում, որ պետք չէ գնալ ձևական ընտրությունների, քանզի նման սխալներն են առաջացնում քաոսային վիճակ։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ