Վարչապետի պաշտոնակատարի կողմից արված հայտարարություններն ու հայհոյանքի օգտագործումը խիստ մտահոգիչ է. ՄԻՊ
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կողմից այսօր քաղաքացիական վրեժի, կադրային ջարդուփշուրի մասին խոստումները, հայհոյանքի բառերի օգտագործումը խիստ մտահոգիչ են, այսպիսի բառապաշար հանրային, այն էլ ընտրական գործընթացի տիրույթ բերելն անթույլատրելի է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Խիստ մտահոգիչ է մթնոլորտը, որում ընթանում է նախընտրական քարոզարշավը: Դա խորացնում է հասարակությունում բևեռացվածությունը, խարխլում […]





































