Ով կհաղթի ընտրություններում ըստ Գելափի
«Հայաստան» դաշինքը մի փոքր ավելի բարձր ցուցանիշ է գրանցել, քան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Այս մասին մամուլի ասուլիսին ասաց «GALLUP International Association» հայաստնայան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով, թե ում վարկանիշն է ավելի բարձր արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում:
Նա նշեց՝ ըստ արդյունքների »Հայաստան» դաշինքի համար կքվեարկեն 24,1 տոկոս, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար՝ 23,8 տոկոս։ Նախորդ հարցման արդյունքների համեմատությամբ «Հայաստան» դաշինքի ցուցանիշը աճել է 3,5 տոկոս , իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 1,4 տոկսով։
««Պատիվ ունեմ» դաշինքը երրորդ տեղում է, նրան կողմ կքվեարկի 7,4 տոկոս։ ԲՀԿ-ն՝ 3,7 տոկոս, ԼՀԿ՝ 3,1 տոկոս»,–ասաց նա և նշեց, որ 9,2 տոկոսը ոչ մեկին չի քվերակի։