25 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Արխիվ

Փաշինյանն ընտրություններին ընդառաջ Կոտայքը «մաքրազարդում» է Սասուն Միքայելյանի կադրերից․ «Հրապարակ»

«Նիկոլ Փաշինյանն ընտրություններին ընդառաջ Կոտայքը մաքրազարդում է Սասուն Միքայելյանի կադրերից․ երեկ պաշտոնանկ արվեց մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը` Սասուն Միքայելյանի ընկերն ու կնոջ ազգականը։ Փաշինյանը կասկածներ ունի, որ Միքայելյանի հրահանգով վարչական ռեսուրսը կծառայեցվի ոչ թե իշխանությանը, այլ ուրիշ ուժերի համար։ Հիշեցնենք, որ օրերս Միքայելյանը հայտարարեց ընտրություններին չմասնակցելու մասին, իսկ դրա իրական պատճառն այն է, որ նա նախ […]

Թեժ քննարկում՝ «Իմ քայլում». «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ խորհրդարանի իշխանական խմբակցությունում թեժ քննարկվում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը: Բանն այն է, որ ցուցակում են հայտնվել այնպիսի անձինք, որոնք անակնկալ են եղել խմբակցության պատգամավորների համար: Իշխանական ֆրակցիայի համար անակնկալ է եղել ցուցակում տեսնել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի օգնականին՝ Հասմիկ Հակոբյանին, որը ցուցակի 78-րդ համարն է: Հաջորդ անակնկալը հայտնի […]

Որտե՞ղ են հիմա ոստիկանության զորքերը․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 2018թ. օգոստոսի 23-ին ՀՀ ոստիկանության ներքին զորքերի առաջին հերթափոխը մեկնել էր հայ-ադրբեջանական սահմանագիծ՝ սահման պահելու։ Հիշու՞մ եք այդ օրերը։ Դավաճան կապիտուլյանտը հայտարարում էր, որ մեզ ներքին զորքեր պետք չեն, որ իրենց գործը սահմանում է, որ ոստիակնը մեր ամենահարազատ մարդն է և այլն, և այլ։ Իր պոպուլիստական հայտարարությունների ստանդարտ […]

Եթե դուք մտածեք միայն մարմնավոր բաների մասին, ապա դա մահվան է տանում

  Եթե դուք մտածեք միայն մարմնավոր բաների մասին, ապա դա մահվան է տանում: Աստծո Խոսքն ասում է, որ «մարմնավոր խորհուրդը մահ է, իսկ հոգևոր խորհուրդը կյանք և խաղաղություն» (Հռ 8:6): Եթե դուք հիմա խաղաղություն չունեք, ուրեմն մարմնավոր էք մտածում: Իսկ եթե չգիտեք թէ ինչ բաներ են մարմնավորն ու հոգևորը, ապա այս հիշեցումը ձեզ պիտի որ […]

Մայիսյան հերոսամարտերի հաղթական ոգով մեր ժողովուրդը Աստծո օգնությամբ ուժ պիտի գտնի՝ դուրս գալու նաև այս փորձությունից․ Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը ուղերձ է հղել Հանրապետության տոնի առիթով, որում ասվում է․ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում համայն մեր ժողովրդին և շնորհավորում Հանրապետության տոնի առիթով։ Այս տարի մեր երկրի համար բարդ ու ծանր իրավիճակում ենք նշում Հանրապետության տոնը և վերստին անդրադառնում Հայաստանի Առաջին Հանրապետության հաստատման հիշատակներին։ […]

Մի քանի տասնյակ ոստիկաններ ու Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները վաղ առավոտից փակ են պահել Սարդարապատի մուտքը ոչ միայն լրագրողների, այլ նաև քաղաքացիների համար

Մի քանի տասնյակ ոստիկաններ ու Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները վաղ առավոտից փակ են պահել Սարդարապատի մուտքը ոչ միայն լրագրողների, այլ նաև քաղաքացիների համար:

Լրագրողների մուտքը Սարդարապատի հուշահամալիր արգելված է. միջոցառումը կլուսաբանի միայն Հանրայինը

Այս պահին լրագրողներին թույլ չեն տալիս մոտենալ Սարդարապատի հուշահամալիրին, որտեղ Առաջին հանրապետության օրվա առթիվ միջոցառում է նախատեսված: Ոստիկանության աշխատակիցները փակել են դեպի հուշահամալիր տանող գլխավոր մայրուղին: Հայտնի դարձավ, որ լրագրողների մուտքն արգելվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Սարդարապատում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Իսկ միջոցառումը լուսաբանելու իրավունք է ստացել միայն Հանրային հեռուստաընկերությունը: Հիշեցնենք, որ նախապես […]

Ամբողջ երկրով Мафия ենք խաղում. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամբողջ երկրով Мафия ենք խաղում.   «Գիշեր է: Բոլորը փակում են աչքերը: Թուրքերն անցնում են Տավուշի կողքով… Գեղարքունիքի կողքով… Արարատի կողքով…Վայոց Ձորի կողքով… Սյունիքի կողքով… Բոլորը բացում են աչքերը, բացի…»   Հայաստանը մեջքը չի ուղղի ու երկրից հա մարդիկ կպակասեն, մինչև այս արյունոտ խաղի дон-ը խաղից […]

Կա՛մ ընդվզում ենք կապիտուլյանտ իշխանությունների դեմ և սերունդներին ենք փոխանցում ազատ, ինքնիշխան, հզոր Հայաստան, կա՛մ արժանանում ենք պատմության դասագրքերում մնացած ազգերի ճակատագրին․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ   «Ցոյց տանք աշխարհին, որ Հայը ազատ, անկախ ապրելու իրաւունք ունի։ Այժմ կամ երբէք»,– 1918 թվականին՝ հայության համար օրհասական ժամանակաշրջանում, մեր ժողովրդին ուղղված՝ Արամ Մանուկյանի այս կոչը, ցավոք, ավելի քան հարյուր տարի անց արդիական է:   Մեկ դար առաջ հուսահատության և բնաջնջման եզրին կանգնած հայ ժողովուրդը […]

Դավադիր վիժվածքը սեփական նստատեղը վարչապետական աթոռից չպոկելու համար պատրաստ է ամեն մի ստորության, ամեն մի նոր հակապետական քայլի. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Դավադիր վիժվածքը սեփական նստատեղը վարչապետական աթոռից չպոկելու համար պատրաստ է ամեն մի ստորության, ամեն մի նոր հակապետական քայլի: Նիկոլական ախոռի վերածված Անվտանգության խորհրդի նիստին իր հնչեցրած առաջարկը դրա վառ ապացույցներից է:   Ադրբեջանական ոսոխների առաջ սկզբից Արցախի, իսկ հիմա՝ Հայասատանի դարպասները բացած սրիկան առաջարկում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ