Կառավարության այսօրվա նիստին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Աբովյանի դիահերձարանում զոհված զինվորների մասունքների ու դիերի պահման դեպքին: «Արդյոք սա պետության կամ կառավարության վերաբերմուքն է զոհված զինվորների ու, ընդհանրապես, հանգուցյալների նկատմամբ, այս հարցի պատասխանը գտնելու համար կուզեմ, որ առողջապահության նախարարի պաշտոնակատարը ներկայացնի՝ ինչ է տեղի ունեցել», – ասաց Փաշինյանը: Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ մինչև 2018 թվականը նախարարության […]