23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Արխիվ

Այցելե՛ք Արցախ, այցելե՛ք գոնե միայն նրա համար, որ Արցախում ապրող 100 հազար հայերն իրենց մենակ չզգան. Գեղամ Ստեփանյան

ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը գրառում է կատարել ֆեսբուքյան իր էջում, որում հորդորում է այցելել Արցախ: «Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ հայեր, սիրելի՛ մարդիկ, Յոթ ամիս է անցել այն օրից, երբ մեր 30-ամյա իրականությունն ամբողջությամբ փոխել է իր կերպարանքը․ ամեն տարվա այս ժամանակաշրջանը Հայաստանի Հանրապետությունում, Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների և օտարերկրացիների համար Արցախը բացահայտելու, բնության անապակ մաքրությունը վայելելու, […]

Արմեն Աբազյանը կմնա՞ ԱԱԾ տնօրեն․ «Փաստ»

«Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման երեք տարվա ընթացքում փոխվել է ԱԱԾ հինգ տնօրեն: Արտահերթ ընտրություններից հետո ակտիվացել են քննարկումներն այն հարցի շուրջ, թե արդյո՞ք նորից կփոխվի ԱԱԾ տնօրենը: «Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկա օրերին ԱԱԾ տնօրեն, գնդապետ Արմեն Աբազյանին կշնորհվի գեներալ-մայորի կոչում: Այս հանգամանքը նկատի ունենալով՝ համակարգում վստահ են, որ նա կշարունակի պաշտոնավարել ԱԱԾ տնօրենի պաշտոնում»:

ՔՊ-ն Հայկ Մարությանին փոխարինող է գտել․ «Իրավունք»

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերնախավում բա­ցահայտ սկսել են աշխատել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի դեմ: Խնդիրն այն է, որ ՔՊ-ականները չեն նե­րում, որ Մարությանը չաջակցեց իրենց արտահերթ խորհրդարանական ընտրություններին: «Իրավունքին» հասած շշուկների համաձայն՝ իշխանական վերին օղակներում ակտիվորեն քննարկվում է Հայկ Մարությանից ձերբազատվելու հարցը: Այս առումով երկու տեսակետ կա՝ սպասել ևս մեկ տարի և Երևանի ավա­գանու հերթական ընտրությունների […]

Նիկոլ Փաշինյանը պատժում է իրեն ընտրելու համար․ «168 ժամ»

«Անցած հանգստյան օրերին և երեկ Արմավիրի մարզում տեղի ունեցած իրադարձությունները շատ խորհրդանշական էին․ քաղաքացիները ոռոգման ջրի հետ կապված խնդիրների պատճառով փակել էին մայրուղին և իշխանություններից պահանջում էին ապահովել իրենց ջրամատակարարումը։ Բողոքող քաղաքացիների խոսքում կարմիր թելի նման անցնում էր միտքը, որ ընդամենը մի քանի օր առաջ իրենք ընտրել են Նիկոլ Փաշինյանին, ինչին ի պատասխան՝ դադարեցվել է […]

Նոր որոշում. Մհեր Գրիգորյանը՝ ԱԳ նախարար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունների ներսում այս պահին ՀՀ արտաքին գործերի նախարարի թեկնածուի փնտրտուքներ են։ Ինչպես հայտնի է, մայիսի 27-ից ԱԳ նախարարությունը նախարար ու փխնախարարներ չունի: Այս պահին իշխանական փնտրտուքները կանգ են առել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վրա։ Բանն այն է, որ վերջինս ընդունված է ռուսական շրջանակների կողմից եւ ունի որոշակի փորձ եւ այդ պատճառով էլ […]

Փաշինյանը կեղծ դեմոկրատիա է խաղարկում. «Հրապարակ»

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում անհամբեր սպասում են վարչության առաջիկա նիստին, որի ընթացքում կորոշվի, թե ինչպես են բաշխվելու առաջիկա պաշտոնները։ Ովքեր են դառնալու ԱԺ նախագահ, փոխնախագահներ, կառավարությունում՝ փոխվարչապետներ, նախարարներ եւ այլն։ Վարչության անդամների ձայներով կորոշվի, թե ով է ընդունելի թիմի համար հատկապես ԱԺ ղեկավար պաշտոններում։ Ով ամենաշատ ձայներ հավաքի, նրան էլ կընտրեն խորհրդարանի խոսնակի պաշտոնում։ Իսկ թեկնածուները […]

Ինչու է բենզինի գինը բարձրանում, եթե դոլարի փոխարժեքը նվազում է. «Ժողովուրդ»

Հայաստանում բենզինի գինը չի նվազում. Ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը հայաստանյան բենզալցակայաններում վաճառվում է 480 դրամով, իսկ Պրեմիումը՝ 500 դրամով: Բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող ընկերություններն արդարանում էին, որ թանկացման պատճառը դոլարի բարձր փոխարժեքն է, որն ազդեցություն է ունեցել ներմուծվող ապրանքների գների վրա: Բայց ինչպես նկատում եք, դոլարի փոխարժեքը նվազում է, բայց բենզինի բարձր արժեքը […]

ՔՊ-ի ներսում առանց Փաշինյանի պաշտոններ են բաժանվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ այս օրերին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում պաշտոնների բաժանման գործընթաց է, սակայն առանց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մասնակցության: Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ քննարկումների ժամանակ ՔՊ-ականները ներկայացնում են իրենց հավակնությունները, որը ներկայացվում է խմբակցության ներկայիս ղեկավար Լիլիթ Մակունցին, վերջինս էլ այդ մասին տեղեկացնում է Նիկոլ Փաշինյանին: Եվ այսպես, քանի որ Մակունցը գնալու […]

Սպիտակ խալաթներով ակցիա ՀՔԾ-ի դիմաց՝ հաջակցություն Արմեն Չարչյանի․ ուղիղ

Մի խումբ բժիշկներ ակցիա են անում Հատուկ Քննչական ծառայության դիմաց։ նրանք պահանջում են ազատ արձակել ապօրինի կալանքի տակ հայտնված պրոֆեսոր Արմեն Չարչյանին։ Հիշեցնենք, որ բժիշկները օրերս ակցիա էին արել նաև գլխավոր դատախազության դիմաց։  

ՄԻՊ-ն արձագանքել է զանգվածային ջրանջատումներին

Զանգվածային ջրանջատումների հարցով Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Վեոլիա Ջուր, ՀԷՑ եւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել են «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության կողմից տևական ժամանակով զանգվածային ջրանջատումների վերաբերյալ բողոքներ ու ահազանգեր։ Բողոքների ու ահազանգերի համաձայն`ջրանջատումներն իրականացվում են առանց մարդկանց այդ մասին նախապես ծանուցելու կամ ծանուցումն իրականացվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ