09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

Եկող շաբաթ Apple-ի շնորհանդեսն է /Տեսանյութ/

Եկող շաբաթ Apple ընկերությունը կներկայացնի իր հանրահայտ տեխնիկայի հերթական նորությունները՝ հեռախոսներ, պլանշետներ, ժամացույցներ: Նոր Apple Watch 10 խելացի ժամացույցն էապես կտարբերվի իր նախորդներից։ Ինսայդերի փոխանցմամբ՝  ժամացույցի շրջանակը ռեկորդային փոքր կլինի և էկրանը կոր կլինի: Ակնկալվում է, որ ժամացույցը հասանելի կլինի երկու նոր չափերով՝ 42 և 46 մմ: Apple Watch 10-ը կունենա երկու բարձրախոս, իսկ կորպուսը […]

ՄԻՊ-ն ու գլամուր իշխանական փարթիները

«Հրապարակ»-ը գրում է. Աննա Հակոբյանը սիրում է պաշտոնյա կանանց հետ երեւալ: Վերջերս Գլխավոր դատախազի ու ՄԻՊ-ի հետ ինչ-որ ճաշկերույթի էին, ինչը հատկապես` անկախ համարվող ՄԻՊ-ի դեպքում բուռն քննարկումների տեղիք տվեց: Երեկ Անահիտ Մանասյանը փորձել է բացատրել․ «Սոցիալական եւ պաշտոնական միջոցառումներ բոլոր պետություններում տեղի են ունենում եւ բոլոր պաշտոնատար անձինք շատ հաճախ․․․ հավաքվում են եւ միասին […]

Ֆրանսիայի նորանշանակ վարչապետը 2021թ.-ին այցելել է Արցախ

Այսօր Ֆրանսիայի նոր վարչապետ նշանակված Միշել Բարնյեն 2021թ.-ին այցելել է Արցախ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ աղբյուրի՝ 2021 թվականի դեկտեմբերի 21-23-ը Միշել Բարնյեն Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսեի հետ այցելել է Արցախ։ Ղարաբաղի տարածքում նրանք հայտարարություն են արել՝ կոչ անելով հետ կանչել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին և պատժամիջոցներ կիրառել պաշտոնական Բաքվի նկատմամբ։

103 հազար դոլարի ցախավել` Երևանին

«Հրապարակ»-ը գրում է. «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը թվով 100 հազար ցախավել է գնել «ԼՈՒԻԶԱ ԲԵԴԱԽՅԱՆ ՍՏԵՓԱՆԻ» ԱՁ-ից, որի ընդհանուր արժեքը կազմում է 39 մլն 950 հազար ՀՀ դրամ կամ շուրջ 103 հազար ԱՄՆ դոլար: Պայմանագրում նշված է, որ ցախավելի մեկ միավորի գինը 399.5 ՀՀ դրամ է: Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Երևանի […]

Արմեն Փամբուխչյանն իր բարեկեցության հարցերն է կարգավորում եւ թոշակառու հոր համար 102 միլիոն դրամի սուբսիդիա ապահովում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Քաղաքական խարդավանքները միշտ ուղեկցել են տարբեր ժամանակների իշխանական թիմի ներկայացուցիչներին, բայց Նիկոլ Փաշինյանի իշխանության մեջ խարդավանքները հատկապե՛ս ընդգծված են: Արմեն Փամբուխչյանի անունն այդ համատեքստում հաճախ է շրջանառվում: Քաղաքական կուլիսներում պարբերաբար շրջանառվում են տեղեկություններ առ այն, որ Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը պարբերաբար դավեր է նյութում թիմի ներսում, որ ամեն գնով Երևանի քաղաքապետ […]

Բաքվում քարտեզ են շրջանառում, որտեղ Հայաստանն առանց Տավուշի է, Վայոց Ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի

Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ներն իրենց կայքերում ու սոցցանցերի էջերում սկսել են ակտիվորեն շրջանառել «Հայաստանի նոր քարտեզը», որից հանված են Տավուշը, Գեղարքունիքի արևելքը, Վայոց Ձորը և Սյունիքը։ Դրանք ներառված են Ադրբեջանի կազմում, իսկ Հայաստանին թողնված է ընդամենը 9-10 հազար քառակուսի կիլոմետր տարածք։

Հանրային ռադիոյի նորընտիր տնօրենն անցել է Փաշինյանի սպասելիքներն արդարացնելու գործին

«Հրապարակ»-ը գրում է. Հանրային ռադիոյի նորընտիր տնօրեն, իշխանությունների սրտի թեկնածու, «Ազատություն» ռադիոկայանի նախկին աշխատակից Արմեն Քոլոյանն արդեն մի քանի շաբաթ է՝ աշխատանքի է անցել եւ անմիջապես լծվել Նիկոլ Փաշինյանի սպասելիքներն արդարացնելու գործին։ Նա իր նախընտրելի կադրերին է առաջ բերում, «Վերնատուն» հաղորդաշարի վարող Նազելի Օհանյանին նշանակել է մշակութային բլոկի պատասխանատու, ում կոլեկտիվը համարում է ոչ այնքան […]

Ամուսինը կնոջը թմրանյութ է տվել և նրան հանձնել 51 տղամարդկանց  /Տեսանյութ/

Ֆրանսիացի կինը  հինգշաբթի օրը դատարանում պատմել է իր սարսափների մասին՝ նշելով, թե ինչպես են իրեն թմրանյութ տալուց հետո բռնության ենթարկել: Կինը պարբերաբար բռնաբարվել է անհայտ տղամարդկանց կողմից: Դատարան ներկայացված փաստաթղթերը ցույց են տալիս, որ 71-ամյա Դոմինիկ Պելիկոտը ոստիկանությունում խոստովանել է, որ գոհունակություն է ստացել՝ տեսնելով, որ այլ տղամարդիկ սեքսով են զբաղվում իր անգիտակից կնոջ հետ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ